Ընդդիմության տապալված բլից-կրիգը

Ուր էին գնում ընդդիամդիրները և ինչ նպատակով: Երեկ ընդդիմությունը հայտարարեց, որ բոյկոտում է ազգային ժողովի նիստերը, որից հետո հավաքեցին ճամպրուկներն ու շարժվեցին Արցախ: Ընդդիմադիրների ուղևորությունը անավարտ մնաց: Նրանց չթողեցին մուտք գործել Ստեփանակերտ: Արգելքը ներկայացրել էին ռուս խաղապահները, սակայն չգիտես ինչու մեղադրանքներն ուղղվեցին Հայաստանի իշխանություններին

Թե ինչու և ինչ նպատակով էին ընդդիամդիրները նման որոշում կայացրել թերեւս հայտնի է միայն իրենց, կամ գուցե նաև ոչ էլ իրենց:  Սակայն ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ «մկան վազքը մինչև կատվի մարագն է»: Այս պարագայում հայրենի ընդդիամդիրների վազքը միչև ռուս խաղաղապահներն էին: Մարտի 12-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ընդդիամդիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ: Ուշագրավ էր, որ նրանց մուտքն Արցախ արգելել էին ռուս խաղապահները:  Թե ինչու է արգելվել ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ հստակ որևէ պարզաբանում ռուսական կողմը չի ներկայացրել:

Ընդդիմության մուտքը Արցախ արգելում են ռուս խաղապահները, սակայն այդ նույն ընդդիմությունն իր տապալված քաղաքական բլից-կրիգի համար մեղադրանքների սլաքն ու քննադատությունները կրկին ուղղեց Հայաստանի իշխանությանը՝ պնդելով, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի իշխանության ձեռքի գործն է:

Պաշտոնական Երևանի արձագանքը չուշացավ: Ավելին միջադեպին անմիջապես արձագանքեց Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը. «Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի  նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»:

Ընդդիմադիր պատգամավորների հետ տեղի ունեցած միջադեպին անդարադարձել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշելով, որ կատարվածը տարակուսանքի տեղիք է տալիս:

«Ինչու՞ է տարակուսանքի տեղիք տալիս, որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը։ Ի դեպ, ուզում եմ ասել, որ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս Ազգային ժողովի պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու, որովհետև դա հենց դրա համար է, որ ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև»։

Դեռևս 2021 թվականի հունվարին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լվարովը պատասխանելով  հարցին թե ինչը կարող է խանգարել հայ պաշտոնյաների մուտքը Արցախ, նշել էր՝ ոչինչ չի կարող խանգարել:

«Ոչինչ չի կարող խանգարել Արցախի և Հայաստան ժողովուրդների կապին, իսկ ինչ վերաբերվում է պաշտոնյաներին, ապա թույլատրելի է նաև Հայաստանի պաշտոնյաների կապը Արցախի հետ, եթե  դա  կրում է մարդասիրական բնույթ։ Սակայն եթե հայ պաշտոնյաները բավականին  քաղաքականացված հայտարարություններ են անում, ինչը կարող է լարել իրավիճակը, ապա կարծում են ավելի լավ է դրանից խուսափել»:

Հավանաբար Լավրովի ուղիղ մեկ տարի առաջ արված այս հայտարարությունում պետք է փնտրել մարտի 12-ին ընդդիամդիր պատգամավորների հետ տեղի ունեցածի պատճառները: Քանզի մինչև այս միջադեպը  ընդդիամդիր որոշ պատգամավորներ անարգելք գնացել են Արցախ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահը Մարտակերտում հանդիպել է համայնքների ղեկավարների հետ

Հաջորդը

Կա պատկերացում, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի գերիների հերթական խումբը. Արարատ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Վենետիկի կինոփառատոնից հետո հայ կոմպոզիտորը եվրոպական 3 ամսագրերի շապիկներին է հայտնվել

Վենետիկի Venice Film Festival կինոփառատոնից հետո հայ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը հրավեր է ստացել լինելու եվրոպական միանգամից 3 ամսագրերի…
Դիտել

Մեզնից նախորդ 30 տարվա համար փորձելու են վրեժ լուծել․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ՔՊ ակտիվի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին․ «Հիմա, ինչ-որ առումով, մի շրջան…
Դիտել

Երևանում ներկայումս գործող համար 20 ավտոբուսային երթուղու փոխարեն կշահագործվի երկու երթուղի

Երևանի Ավան վարչական շրջանի բնակչության տրանսպորտային սպասարկման բարելավման նկատառումով, ներկայումս գործող համար 20 ավտոբուսային երթուղու (Նոր Նորքի 7-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share