Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկանալ բանակցային գործընթացից. Արթուր Հովհաննիսյան

«Դուք ականատես եք եղել, որ թե ՀՀ վարչապետը, թե այլ պաշտոնատար անձինք առաջարկով են հանդես եկել, որպեսզի ընդդիմությունը գա և ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին և այլ դրվագներին, որոնք այսօր կան Հայաստան-Ադրբեջան երկխոսության գործընթացում։ Մենք, ըստ էության, չենք ստացել որևէ պատասխան»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի ընդդիմությունը տեղեկացված ընթացող հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններից։

«Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը և հավելեց, որ տեղեկատվություն կրելը ենթադրում է նաև պատասխանատվություն։

Հովհաննիսյանի գնահատմամբ՝ աշխատանքային ընթացակարգերով բանակցային գործընթացին ծանոթանալուց հրաժարվելը ընդդիմության կողմից պատասխանատվությունից խուսափում է։

Պատգամավորը հիշեցրեց, որ երեկ պաշտոնատար անձինք ԱԺ-ում էին, և  ընդդիմադիրները կարող էին ստանալ իրենց հարցերի պատասխաննները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը շախմատի ԵԱ-ի առաջատարներին զիջում են կես միավոր

Հաջորդը

Վարժական հավաքների ներգրավված աշխատողների աշխատավարձը կպահպանվի ամբողջությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Քննիչ հանձնաժողով կհրավիրվի նաև ԼՂ նախագահը

2020թ․ պատերազմը քննող հանձնաժողով կհրավիրվի նաև ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է հանձնաժողովի…
Դիտել

Սյունիքի մարզի Սիսիան-Վաղատին հատվածում իրականացվելու են չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ․ ԱԻՆ

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ից մինչև ժամը 18:00-ն Սյունիքի մարզի Սիսիան-Վաղատին հատվածում իրականացվելու են չպայթած արկերի վնասազերծման…
Դիտել

Երկու փաստաբանները ճանաչվել են տուժող․ Գոռ Աբրահամյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի մեկնաբանությունը՝ փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ «Նկատի ունենալով լրատվամիջոցների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share