Ընդլայնվում է միջազգային կառույցների հետ ՍԱՏՄ գործակցության շրջանակը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հանդիպել է Եվրամիության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EA-GATA) ծրագրի թիմի ղեկավար Պասկալ Բոկկերսի հետ:

Հանդիպման նպատակն էր քննարկել ծրագրի շրջանակներում Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի կարողությունների զարգացմանն օժանդակելու հնարավորությունները: Դա ենթադրում է Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող մասնագետ տեսուչների վերապատրաստման, ինչպես նաև կառույցին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցություն:

Գեորգի Ավետիսյանը կարևորել է ծրագրի դերը՝ նշելով, որ մեր երկիրն ունի մեծ ներուժ կանաչ գյուղատնտեսության զարգացման համար: ՍԱՏՄ ղեկավարը խոսել է այս ոլորտի հայաստանյան օրենսդրությունը առկա միջազգային իրավական համակարգերին մոտարկելու մասին և հավաստիացրել, որ սննդամթերքի անվտանգությունը վերահսկող կառույցը պատրաստ է իր գործառույթների շրջանակում անել հնարավորը ծրագրի արդյունավետ իրականացման համար:

Պարոն Բոկկերսը ներկայացրել է «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի բաղադրիչները, դրանցում թրեյնինգների և տեխնիկական աջակցության հնարավորությունների առկայությունը, ինչպես նաև իրազեկման արշավների կազմակերպմանն աջակցելու իրենց պատրաստակամությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շրջանակն ու առանձին բաղադրիչներն առավել մանրամասն քննարկել աշխատանքային կարգով:

Տեղեկացում. Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող, և Ավստրիայի զարգացման գործակալության ու, մասամբ, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համաֆինանսավորվող և իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EA-GATA) ծրագիրը Հայաստանում աջակցում է կայուն, օրգանական ու նորարարական ագրոբիզնեսին՝ նպատակ ունենալով նպաստել մեր երկրում գիտահեն, բարձր արդյունավետությամբ աշխատող, մրցունակ գյուղատնտեսության կայացմանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարազդատ Հարոյանը՝ Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Առնչվող նյութեր
Դիտել

Վաշինգտոնը հանձնառու է օգնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը ի պատասխան Ամերիկյաի ձայնի հայկական ծառայության հարցմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ու այդ ձևաչափի նկատմամբ ամերիկյան…
Դիտել

2021թ. ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ներառյալ քարոզարշավի,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share