Ընթացքի մեջ է Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի շինությունների ապամոնտաժումը

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և լճի անխոչընդոտ առողջացման ուղղությամբ քայլերը շարունակվում են։

Նոյեմբերի 15-ից մեկնարկել են Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են անմիջապես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից՝ նոր ձեռքբերված հատուկ տեխնիկայով։ Այս պահին ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից մաքրման աշխատանքներ են ընթանում ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի տեղամասերում։

Ընթացքի մեջ է նաև Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի և թույլատրելի կառուցապատման 1905 մետր նիշից ցածր շենք-շինությունների ապամոնտաժումը։

Ապամոնտաժման և քանդման ենթակա շինությունների սեփականատերերից շատերը, ովքեր ավելի վաղ օրենքով սահմանված կարգով ծանուցվել էին իրականացվող գործընթացների մասին սեփական միջոցներով ապամոնտաժում են իրենց պատկանող կառույցները, գիտակցելով, որ սահմանված ժամկետի ավարտին դա անելու է պետությունը։

Առաջին փուլով ծանուցվել են շուրջ 60 տնտեսվարողներ։

Շրջակա միջավայրի նախարարությունը հաստատակամ է կենսական կարևորության այս ոլորտում կարգուկանոն հաստատելու հանձնառության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՇՀԱՀ-Ն համախմբում է ոլորտի գլխավոր դերակատարներին

Հաջորդը

Պուտինն ու Շարլ Միշելը քննարկել են Ղարաբաղի հարցը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ զինծառայողից պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն. ՄԻՊ

Այն, որ պատերազմից հետո Ադրբեջանը զարգացրել է թշնամանքի քաղաքանությունը, վկայում են խոշտանգման նոր ձևերը հայ գերիների նկատմամբ: Այս…
Դիտել

Սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է. կառավարությունը ԶՊՄԿ-ի համասեփականատեր

ՀՀ կառավարության պաշտոնական կայքը հրապարակել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի եւ «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share