Ընկեր Կոպիրկինի վարդագույն երազը

Սոթք համայնքում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ ՌԴ բարձրաստիճան ղեկավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: 

Կոպիրկինն այն նույն երկրի դեսպանն է, որի բանակին է վստահված հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղապահ առաքելությունը: Կոպիրկինը ներկայացնում է այն երկիրը, որի լռության ու անտարբերության պատճառով, իսկ գուցե նաև աջակցությամբ, տեղի ունեցավ սեպտեմբերյան ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Կոպիրկինն այն նույն երկրի դեսպանն է, որը մինչև այսօր հասցեական չի արձագանքնել ադրբեջանական ագրեսիային, կոչ չի արել զորքերը դուրս բերել դաշնակից երկրի սուվերեն տարածքից և չի դատապարտել ադրբեջանական վայրագությունները:

Դեսպան Կոպիրկինը պատասխանելով լրագրողների հարցերին կրկին խոսել է եռակողմ պայմանավորվածությունների, հայտարարությունների ու դրանց շուրջ տարվող այսպես ասած կարևոր, արդյունավետ ու իբր մեծ աշխատանքի մասին:

ՌԴ դեսպանի ներկայացրած արդյունավետ, կարևոր ու մեծ աշխատանքի այպես ասած արդյունքը թերևս տեսնում է միայն ինքը և իր վերադասը: Իսկ մյուսներն ու աշխարհը բոլորովին այլ բան են տեսնում: Տենսում են, թե ինչպես են ի վնաս Հայաստանի միակողմանի իրականացվում եռակողմ բոլոր պայմանավորվածությունները, ինչպես է խաղաղապահ առաքելություն ստանձնաց երկիրը աչք փակում բացահայտ ագրեսիայի նկատմամբ, ինչպես դաշնակից երկիրը լքում դաշնակցին աղետի ժամանակ:

Սրանք Կոպիրկինի երկրում ոչ թե չեն տեսնում, այլ հավանաբար չեն ցանկանում տեսնել: Փոխարենը ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանը երես չի թեքում Հայաստանից:

Երես չի թեքում, իսկ ի՞նչ երեսով է հետո նայելու, եթե իհարկե պահպնավի երեսը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ-ը և Ֆրանսիայի դեսպանն այցելել են Սյունիքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած ընտանիքներին

Հաջորդը

Հայկական կողմին փոխանցվել է խաղաղության պայմանագրի տարրերը. Արարատ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

«Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կառաջարկի նոր եռակողմ գագաթաժողով անցկացնել». ՌԴ նախագահի օգնական

«ՌԴ-ն մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել հերթական եռակողմ գագաթաժողովն անցկացնել, առաջիկայում նախատեսվում է համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները».…
Դիտել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը գյուղատնտեսներին զգուշացնում է սածիլում չկատարել։ Հարգելի գյուղատնտեսներ, հաշվի առնելով մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության…
Դիտել

Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

Հուլիսի 7-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: ՀՀ ԱՆվտանգության խորհրդի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share