Թբիլիսին և Երևանը կարող են տևական խաղաղություն բերել․ Վրաստանում ամփոփում են ՀՀ ԱԺ նախագահի այցը

Վրաց վերլուծաբանները, ամփոփելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան և հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, նշում են, որ երկու երկրների միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և ընկերական, փոխանցում է Aliq.ge-ն։

Թբիլիսին և Երևանը, ըստ նրանց, կարողանում են պահպանել ու զարգացնել այդ հարաբերությունները:

Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ չնայած արտաքին քաղաքական տարբեր կողմնորոշումներին, Վրաստանն ու Հայաստանը պահպանում են բարձր մակարդակի բարիդրացիական հարաբերությունները:

Վասաձեն նշում է, որ հարաբերություններն այն մակարդակին են, որում էլ հենց կարող էին լինել: Նրա խոսքով, երկու երկրներն ամեն ինչ պետք անեն ներկա հարաբերությունները պահպանելու՝ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին:

«Հուսանք երկու հարևանները կկարողանան նաև միասին տևական խաղաղություն բերել տարածաշրջանին՝ օգտվելով ընձեռնված հնարավությունից, որը ԱՄՆ-ն արդեն ձեռնարկել է:

Մենք տեսնում ենք նաև, որ Վրաստանը ևս ակտիվորեն ներգրավված է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման գործընթացում. բազմիցս առաջարկել է լինել հարթակ հայ և ադրբեջանցի գործընկերների համար, ինչին արձագանքել են թե հայկական, թե ադրբեջանական կողմերը»,- ասում է Վասաձեն:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ վրաց-հայկական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն, ներուժ կա այն ավելի խորացնելու:

Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտությունում Վրաստանի դերի մասին՝ Զաքարեիշվիլին ասում է, որ Թբիլիսին կարող է միջնորդի դեր ստանձնել, չնայած, որ այս գործընթացում արդեն խառնվել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Թուրքիան:

Կոնֆլիկտաբանը նաև նկատում է՝ Վրաստանի դերը կոնֆլիկտի լուծման հարցում մի փոքր ուշացած է, բայց այդուհանդերձ, որոշ դեպքերում կարող է միջամտել, օրինակ՝ ծառայել որպես երկխոսության հարթակ Հայաստանի և Ադրբեջանի համար:

«Վրաստանի և Հայաստանի միջև պետք է էլ ավելի զարգանա տնտեսությունը, առևտրային ու տրանսպորտային հարաբերությունները»,- ասում է Զաքարեիշվիլին:

Նշենք, որ երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Թբիլիսյան հանդիպումներում ևս մեկ անգամ վրացի պաշտոնյաները պատրաստակամություն հայտնեցին աջակցել հայ-ադրբեջանական երկխոսությանը։ Հայ և վրացի պաշտոնյաներն ընդգծեցին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տնտեսությունները զարգացնելու պատրաստակամության մասին։

Վրաստան պաշտոնական այցը Սիմոնյանը սկսեց վրաց գործընկերոջ մասնակցելով հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ ունեացավ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ, Վրաստան պաշտոնական այցի ավարտին եղավ Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, հանդիպեց վիրահայերի հետ:

Այցի ընթացքում երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների և մշակութային հարցերի հանձնաժողովները համագործակցության հուշագրեր ստորագրեցին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սախալինի մարզի բազմաբնակարան շենքում գազի պայթյունի հետևանքով մահացածների մեջ կան երեխաներ

Հաջորդը

Երևանում հիմնվեց Genotek գենետիկական լաբորատորիայի մասնաճյուղը

Առնչվող նյութեր
Դիտել

Ամփոփվել են թռչնամիս արտադրողների մոտ անասնահամաճարակային մշտադիտարկման արդյունքները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, երկրում գործող թռչնաֆաբրիկաներում տիրող իրավիճակը պարզելու նպատակով, անասնահամաճարակային մոնիթորինգ է իրականացրել Հայաստանի՝ թռչնամիս…
Դիտել

Ենթակառուցվածքները պետք է մնան այն պետության ինքնիշխանության ներքո, որի տարածքով դրանք անցնում են. Միրզոյան

Մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Միջազգային առևտուր, կապեր…
Դիտել

Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից դրոններ գնել. The National Interest

Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից զենք-զինամթերք գնելու հարցում։ Այս մասին հայտնում է «The National Interest»-ի հոդվածի հեղինակը՝ վկայակոչելով Հնդկաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share