Թեհրանը շատ լուրջ է տրամադրված Հայաստանի հետ այլընտրանքային երթուղու կառուցմանը․ Սահակ Շահմուրադյան

Մեր զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը։

Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի հետ գործակցության օրակարգում ներառել է երկու երկրների միջև բեռնատար մեքենանների այլընտրանքային երթուղու կառուցումը։ Ի՞նչ է դա ենթադրում եւ որքանով է այդ օրակարգը իրատեսական։ Արդյո՞ք այդ ուղղությամբ Իրանում արդեն գործնական քայլեր պատրաստվում են իրականացնել։

Ինչպես հայտնի է վերջին օրերին Արդբեջանի միապետ Իլհամ Ալիևի կողմից Իրանի իսլամական հանրապետության ազգային անվտանգության դեմ հնչեցրած հոխորտալից և անհեթեթ հայտարարությունը և ավելի վաղ Հայաստանի Սյունիքի մարզում Գորիս Կապան ճանապարահատվածում իրանական բեռնատարների և վարորդների համար ադրբեջանական օկուպանտ ռազմական ուժերի ու ոստիկանության կողմից առաջացրած խոչընդոտները, դիվանագիտական և քաղաքական լուրջ մտահոգություններ են առաջացրել Իրանի պետական մարմինների, քաղաքական ու ռազմական պաշտոնատարների շրջանակում, այնպես որ Իրանի  արտաքին գործերի  նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, շաբաթ օրը, Իրանի հեռուստատեսության առաջին ալիքի  հաղորդման  ընթացքում, հստակ ընգծեց․.«Իրանն ուշադրությամբ  ու  վճռականությամբ և միևնույն ժամանակ բարեկամաբար է մոտենում իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խնդիրների լուծմանը»: 

Այս առումով Իրանի մտահոգությունը հասկանալի է, հաշվի առնելով տարածաշրջանի երկրների հետ Իրանի սահմանային կապերը և սերտ հարաբերությունները: Իրանը ցամաքային սահման ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այսինքն՝  աշխարհագրական հարևանությունը պահանջում է, որ Իրանը չափազանց զգայուն լինի իր սահմանների երկայնքով զարգացումների և անվտանգության նկատմամբ: Այդ  պատճառով, յուրաքանչյուր  արկածախնդրություն և իսլամական ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների ներկայութությունը տարածաշրջանում և Իսրայելի գործակալների ու ռազմական խորհրդականների ներկայությունը Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում և հատկապես Իրանի սահմանների մոտ, կարող է անմիջական ազդեցություն ունենալ Իրանի ազգային անվտանգության վրա: Այս առումով Իրանը բազմիցս հայտարարել է իր հստակ և ռացիոնալ հայացքները տարածաշրջանային ճգնաժամերի վերաբերյալ:

Այս նախաբանով անցնեմ մի այլ կարևոր հանգամանքի և այն է, որ Արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով, Իրանը գլոբալ առումով ու մասամբ տարածաշրջանային մակարդակում զրկվել է ազատ արևտրական կապերի ու ֆինանսական փոանակումների հնարավորություններից, ուստի Իրանի նոր իշխանությունները իրենց քաղաքականության մեջ որոշակի շրջադարձ կատարելով, փորձում են նախ առաջատար դերում հանդես գալ Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի և Կովկասյան տարածաշրջանների հակամարտություններն ու լարվածությունները խաղաղ և համակողմանի բանակցությունների ճանապարհով կարգավորելու ուղղությամբ և կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում պահապանելու համար։ Իրանի իշխանությւոնների մյուս քաղաքական ուղին հարևան և բարեկամ երկրների հետ առևտրատնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցությունների անարգել երթուղիների պահպանումն ու այդ ճանապարհների անվտանգության ապահովումն է։ Այս ընդհանուր համատեքստում, անկասկած Իրանը Հայաստանին դիտում է, որպես բարեկամ և վստահելի երկիր, իր ճանապարհային հաղորդակցությունը տարածելով դեպի հյուսիս, Սև ծով, Արևմտյան Եվրոպայի երկրներ ու Ռուսաստան։

2020 թ․-ին արցախյան երկրորդ պատերազմից հետո և Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայստանին պարտադրված միակողմանի չարաբաստիկ երկու հայտարարությունները, Կովկասյան տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման և դրանից բխող վերջերս <<Զանգեզուրի միջանցք>>-ի հարկադրանքը Հայաստանի իշխանությունների վրա, անկասկած չի համընկնում Իրանի տարածաշրջանային անվտանգության և առևտրատնտեսական ու աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու շահերին։ Չնայած արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Իրանի նախկին իշխանությունները խիստ կրավորական և թերևս անկողմնակալ մոտեցում ընդունեցին պատերազմի զարգացումների վերաբերյալ, սակայն արդեն պատերազմից ճիշտ մեկ տարի անց Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հակոտնյա քայլերը և Իսրայելի օգնությամբ Իրանին տարածաշրջանում մեկուսացնելու ուղղությամբ նրանց վերցրած քայլերն ու սադրիչ գործողությունները Սյունքի մարզում, կապված իրանական բերնատար մեքենաներ ու իրանցի վարորդների հետ, Իրանի նոր իշխանություններին սթափեցրել է և այժմ Իրանը փորձում է անցյալի սխալը սրբագրել և ավելի լուրջ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ տրանսպորտային և առևտրատնտեսական կապերն ընդլայնելու և ինչու չե նաև անվտանգային նկատառումներն ամրապնդելու ուղղությամբ։

Այս զարգացումների ֆոնին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հոկտեմբերի 4-ին Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրանը հայտարարել է, որ ԻԻՀ-ը Հայաստանի հետ համագործակցության օրակարգում ներառել է երկու երկրների միջև բռնատար մեքենանների այլընտրանքային երթուղու կառուցումը:

Հատկանշական է, երբ Ադրբեջանը սկսեց խոչընդոտել իրանական բեռնատարների դեպի Հայաստան երրթևեկությանը, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և  տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության գործադիր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին հոկտեմբերի 5-ին այցել է Հայաստան՝ ծանոթանալու Տաթևի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին: Այս ճանապարհը կօգտագործվի  Իրանի «Նորդուզ»-ի (Մեղրի) սահմանից Հայաստան մեկնող իրանական տարանցիկ բեռնատարների համար:  Տաթևից հետո, Խադեմիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Երևան:  Սա նշանակում է, որ պաշտոնական Թեհրանը շատ լուրջ է տրամադրված Հայաստանի հետ բեռնատար մեքենանների այլընտրանքային երթուղու կառուցմանը և այդ ուղղությամբ արդեն հայ-իրանական շփումներն ստացել են գործնական բնույթ։ Իրանը նաև բազմիցս հայտարարել է որ պատրաստ է ինժիներական աջակցություն ցուցաբերել և ներդրում անել Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքներում և նույնիսկ Հայաստանի տրանսպորտային երկաթուղիներ վերակառուցման աշխատանքներում լայն մասնակցություն ունենալ շահառու այլ երկրների ու ընկերությունների հետ։

Հաշվի առնելով որ վերջին շրջանում Սյունիքով անցնող ճանապարհի որոշ հատվածն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ եւ իրանական բեռնատարները ստիպված են լրացուցիչ ստուգումների ենթարկվել ադրբեջանական անցակետում այդ հանգամանքը որքանո՞վ է խոչընդոտում Իրանի բեռնափոխադրման գործընթացին։ Ի՞նչ խնդիրներ են առաջ եկել այդ առումով։

Այս հանգամանքը ինչպես նշեցի , շատ լուրջ խնդիրներ են առաջացրել Իրանի պետական, անվտանգային, առևտրական և նույնիսկ զինվորական պատասխանատու շրջանակներում։ Արդեն ականատես եք, որ Ալիևի հոխորտանքներին Իրանն անմիջապես պատասխանեց երկրի հյուսիսարևմտյան ամբողջ սահմանների երկայնքով լայնամասշտաբ ռազմական զորավարժություններով։ Հայաստանի Սյունքի մարզում Գորիս-Կապան ճանապարահատվածում ադրբեջանական օկուպանտ ուժերի կողմից իրանական բեռնատարների համար ստեղծված խոչընդոտները և Ալիևի վերջին կոշտ հակաիրանական հայտարարությունը նաև արժանացել է իրանցիների և ԶԼՄ-ների հակադարձությանը։ Մի խոսքով Ադրբեջանի պատվիրատուների կողմից Իրանի դեմ սանձազերծված սադրիչ քայլերը խիստ բացասական ազդեցություն են թողել իրանական հանրային կարծիքի մոտ և պետական շրջանակներում։

Իրանին հասցված տնտեսական վնասը լուրջ հետևանքներ կարող է ունենալ թե Իրանի արևտրատնտեսական և թե տրանսպորտային հաղորդակցություններ շահերի վրա։ Այժմ Իրանը փորձում է դիվանագիտական և քարոզչական ամբողջ գործիքակազմով և ռազմական զորավարժություններ անցկացնելու միջոցով, Ադրբեջանին և նրան աջակցող արտատարածաշրջանային միջամտող ուժերին, հատկապես Իսրայելին և Թուրքիային հասկացնել և հետո ստիպել հետքայլ կատարել և չփորձել վտանգել Իրանի տարածաշրջանային շահերը։ Իրանն այժմ վճռական քայլերի է դիմել պահպանել իր և մասամբ Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանում և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցն Իրան շատ դրական ազդեցություն կարող է ունենալ Իրանի և Հայաստանի հետագա հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային կապուղիների անվտանգությունը ապահվելու առումով։

Վերջին շրջանում բավական լարվել են Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները։ Արդյո՞ք դա կպաված է Սյունիքում տեղի ունեցած զարգացումներով։

Բաքվի կառավարությունը վերջերս դիմեց անբարյացակամ քայլի՝ Գորիս-Կապան երթուղու մի հատվածում տեղադրելով մաքսային  անցակետ և դեպի Հայաստան  մեկնող իրանական բեռնատար ավտոմեքենաներից 130 դոլար մաքսատուրք պահանջեց: Սա խիստ անհանգստացրեց Իրանի իշխանություններին քանի որ Իրանն ավելի քան 30 տարի է իր հյուսիս արևելյան և հյուսիսարևմտյան Ատրպատական նահանգների սահմանները բացել է Ադրբեջանական բեռնատարների ազատ երթևեկության վրա և մինչ այժմ ոչ մի խոչընդոտ չի հարուցել ադրբեջանցի կամ Թուրքիայի վարորդների համար։ Սա իսկապես լկտիություն է Ադրբեջանի կողմից որ օգտագործելով Հայաստանի թուլությունը, այն էլ մի փոքրիկ ճանապարհաատվածում անարգել վերահսկողություն հաստատելով, փորձելով Իրանի նման հզոր պետության տրասպորտային երթուղու համար արգելքներ հարուցել և ապօրինի գանձումներ կատարել իրանցի վարորդներից։ Սա իրոք անարգանք է իրանական ազնիվ ժողովրդի ու պատասխանատու իշխանությունների նկատմամբ։

Իրանը միշտ փորձել է իր հավասարակշիռ և բարեկամական հարաբերություններն պահպանել Հայստանի և Ադրբեջանի հետ և երբեք իր հյուսիարևմտյան հարաևանների շահերը չի խաթարել մեր տարածաշրջանում։ Ադրեջանի այս լկտի ու անպատասխանատու քայլը որի հետևում անկասկած կանգնած են արտատարածաշրջանային ուժերը, ինչպես ասացի հատկապես Իսրայելը և Թուրքիան չի հանդուրժվի Իրանի իշխանությունների և հասարակության կողմից։

Այս կապակցությամբ ամենապերճախոս վկայությունն է հոկտեմբերի 4-ին Թեհրանում իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Ամիրաբդոլահյանի հայտարարությունը, ով ասել է․ «Իրանի և Հայաստանի միջև տարանցիկ ճանապարհի կառուցման և բեռնատարների տեղաշարժը վերականգնելու համար, մենք մշակել ենք նախագծեր, որոնք արագ տեմպով կիրականացվեն»:

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահյանը բաց տեքստով և վճռականորեն ընդգծել է. «Հայաստանցի մեր գործընկերոջ հետ Թեհրանում կայացած համատեղ ասուլիսում մենք բարձրաձայն հայտարարում ենք, որ որոշ օտարերկրյա միջամտողների թույլ չենք տա պատճառ դառնալ, որպեսզի Իրանի  և իր հարևանների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության նման լավ հարևանի հետ հարաբերությունները վտանգվեն»:

Հատկանշական է որ վերջին զարգացումներից հետո Երկու երկրների պաշտոնյաները լավ փոխըմբռնման են հասել ռազմավարական տարբեր հարցերի շուրջ, և Թեհրանում հայ և իրանցի պաշտոնատարները նոր ճանապարհային քարտեզ են գծել երկու հարևան և դարավոր բարեկամ երկրների հարաբերությունների համար: Իրանը և Հայաստանը հոկտեմբերի 4-ին կրկին պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը տնտեսական, քաղաքական, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում և դա կարող է մոտ ապագայուն նաև ընդգրկել անվտանգության և րազմական համագործակցությունների խիստ կարևոր և անհրաժեշտ ոլորտները, որի կարիքը այժմ խիստ զգալի և հրատապ է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նրանք լուսավորեցին երկինքը (տեսնայութ)

Հաջորդը

ՊԵԿ-ում քննարկվում է հարկային վարչարարությանն առնչվող հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Թբիլիսիում Ամանորի տոնակատարության ժամանակ անհաջող հրավառության պատճառով հրդեհվել է գլխավոր տոնածառը

Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում, Ամանորի տոնակատարության ժամանակ անհաջող հրավառության պատճառով հրդեհվել է գլխավոր տոնածառը:Այս մասին հայտնում է ekhokavkaza.com-ը: Հսկայական քանակությամբ…
Դիտել

Ադրբեջանական ԶՈՒ-ն խախտել է հրադադարը, կրակել տրակտորի ուղղությամբ

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են՝ Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ «Հունվարի 6-ին ժամը 13:35-ին,…
Դիտել

Ազգային ժողովը ռազմագերիների մասին հայտարարություն է ընդունել

Հայաստանի խորհրդարանը 120 կողմ, առանց դեմ և ձեռնպահ ձայների ընդունեց «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share