Թմրանյութեր, թռչող սարք, հեռախոսներ. ԱՆ-ն ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված արգելված իրերի հաշվետու զեկույցը

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը:

Արդարադատության նախարարությունը ներկայացնում է նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը:

Այսպիսով` «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթափոխի ընթացքում պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է, որ բնակելի գոտուն մոտեցող և դեպի առաջին մասնաշենք ընթացող թռչող սարք է նկատվում։ Անմիջապես իրականացվել է վերոնշյալ հատվածի տեղազննություն, որի արդյունքում առաջին մասնաշենքի տանիքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով պարուրված, կասկածելի պարունակությամբ փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, չոր և շոկոլադին նմանվող զանգվածներ, ինչպես նաև թափանցիկ տարա՝ լցված կոնյակին բնորոշ հոտով և գույնով հեղուկ զանգվածով։

Նույն քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը մեկ այլ դեպքով ահազանգել է հնարավոր ներնետման մասին: Անմիջապես հետո իրականացվել է տեղանքի զննություն, և հիմնարկի պահակետերից երկուսի միջնամասում հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգված և բջջային հեռախոս: 

Մեկ այլ դեպքով՝  «Սևան» քրեակատարողական հիմնարկում հերթական շրջայց կատարելիս, դատապարտյալների համար նախատեսված մարզադաշտի խոտածածկին հայտնաբերվել է կասկածելի փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված և սպիտակ, շոկոլադին նմանվող փոշեզանգվածներ:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ապահովման բաժնի ծառայողը զեկուցել է այն մասին, որ ճանապարհին նկատել է սև ավտոմեքենա, որի միջից կատարել են ներնետում հիմնարկի արգելագոտու տարածք և արագ հեռացել։ Իրականացվել է տեղանքի զննություն, և դիտաշտարակի մոտ հայտնաբերվել է դեղին փաթեթ, որի մեջ առկա է եղել սպունգով փաթեթավորված երկու բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտերի։

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ բերված սառնարանը, որի արդյունքում պարզվել է, որ սառնարանի շարժիչի վրա զոդման եղանակով  ամրացված է լրացուցիչ մետաղյա կափարիչ։ Շարժիչն ամբողջությամբ առանձնացրել են և ստուգել անվտանգության ռենտգեն սարքի միջոցով։ Արդյունքում՝ սառնարանի շարժիչի լրացուցիչ հատվածում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 9 բջջային հեռախոս, 4 բաժանորդային քարտ, 1 լիցքավորիչ, USB 8 լար, 3 ականջակալ և բջջային հեռախոսի 2 մարտկոց։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքը: Արդյունքում սպորտային համազգեստի ձախ գրպանից հայտնաբերել են 2 կաթոցիկ, որոնց պատերին առկա են եղել թմրամիջոցին նմանվող զանգվածներ՝ մոխրացված վիճակում։

Մեկ այլ դեպքով՝ նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքը։ Զննության արդյունքում 0․5 լիտր տարողությամբ նարնջագույն հյութի պլաստմասե 4 շշերի մեջ նստվածքի տեսքով հայտնաբերել են թմրամիջոցին նմանվող կասկածելի զանգվածներ։ Քաղաքացին  հայտնաբերվածի վերաբերյալ բանավոր հայտարարել է, որ հյութն իրեն են փոխանցել կալանավորված անձի ծանոթները՝ վերջինիս փոխանցելու համար։

Նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողները երկարատև տեսակցությունից առաջ անձնական խուզարկության են ենթարկել մեկ այլ կալանավորված անձի,որի արդյունքում վերջինիս գրպանից հայտնաբերել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։

Վերոնշյալ քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցներն այլ դեպքով անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն, սակայն վերջինիս մոտից ոչինչ չեն հայտնաբերել։ Այնուհետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին թաքցրած տեղից ծառայողներին է ներկայացրել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն բուսական զանգվածներ:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության այցելած քաղաքացուն։ Վերջինիս պիջակի օձիքի տակից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, կասկածելի զանգված։ Քաղաքացին բանավոր հայտարարել է, որ չգիտի, թե խուզարկությամբ հայտնաբերվածն ինչ կարող է լինել։

Վերը թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գալիք 5 տարվա ընթացքում Գյումրիում պետք է լուծենք ոչ հիմնական շինությունների և տնակների հարցը

Հաջորդը

Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին 100 մեքենա է արգելափակված

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻՊ-ը և Ֆրանսիայի դեսպանն այցելել են Սյունիքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած ընտանիքներին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ Անն Լույոն հոկտեմբերի 5-ին այցելել են Սյունիքի…
Դիտել

Զգուշացում գյուղատնտեսներին. սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում

Հանրապետությունում այս տարի 2018 թվականից հետո ամենատաք մարտ ամիսն է եղել: Այսօր ասուլիսի ժամանակ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի…
Դիտել

ՀՀ ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հակաօրինական արարքներից

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ակցիաների մասնակիցներին հորդորելով զերծ մնալ հակաօրինական արարքներից: «Վերջին օրերին մայրաքաղաքում անցկացվող…
Դիտել

«Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Բաքվին և Երևանին». Զախարովա

Ռուսաստանն Ադրբեջանին ու Հայաստանին է փոխանցել խաղաղ պայմանագիր կնքելու իր «համապարփակ առաջարկները»։ Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share