Թունիսյան էքստրեմալ արձակուրդի հետքերով. Ժամանցային ուղեցույց Թունիսից

Միջերկրական ծովի ափին հնագույն քաղաքներով, բերբերների բնակատեղի անապատով, հասմիկի նուրբ բույրով ու ոսկե լողափերով կա մի առասպելական երկիր՝ Թունիս: Այստեղ զուգորդվում են արաբական մշակույթը, ֆրանսիական շունչն ու աֆրիկյան վայրի բնությունը:

Թունիսն այս տարվա թոփ հանգստավայրերից մեկն է: Երևան-Մոնաստիր-Երևան ուղիղ չվերթների նախաձեռնողը «Anriva Tour» ընկերությունն է, որն իրականացնում է «Nouvelair» ավիաընկերության հետ համատեղ: Ընդամենը չորս ժամում առաջին չվերթով մեկնեցինք Թունիս՝ լինելով զբոսաշրջիկների համար ամենահետաքրքիր վայրերում: Հայտնի ֆիլմերի նկարահանման վայրեր, հնագույն ճարտարապետական կոթողներ, օազիս ու ջրվեժ, կակտուսների «անտառներ» և զվարճանքի պուրակներ. Տեսնելու շատ բան կա:

Աֆրիկյան, արաբական ու ֆրանսիական մշակույթների հանգույցը։

Համացանցի լուսանկարներն ու տեսանյութերը գրավիչ են, բայց պետք է անձամբ տեսնել ու գնահատել, ուստի կազմել ենք անպայման տեսնել-զգալու ցանկ-ուղեցույց՝ արձակուրդը պլանավորողների համար։ Եթե որոշեք մեկնել Միջերկրական ծովի առեղծվածային հանգստավայր Թունիս, ապա հիշեք.

Վիզան ՀՀ քաղաքացիների համար

Թունիս մուտք գործելու համար հարկավոր է վիզա, որը նախկինի փոխարեն արդեն տրամադրվում է Մոնաստիրի օդանավակայանում (արժեքը՝ 60 թունիսյան դինար/23USD), նաև ՊՇՌ բացասական պատասխանով թեստ և ամբողջական ամրագրված փաթեթ (ավիատոմս, հյուրանոց):

Հյուրանոցների ծառայությունների մասին

Ճանաչողական այցի ընթացքում հանգրվանել ենք չորս քաղաքի չորս հյուրանոցում, որոնք 4 կամ 5 աստղանի են, տարբեր գներով ու պայմաններով. Լիարժեք հանգստի նախապայմանը ճիշտ ընտրված հյուրանոցն է, ուստի Թունիսում դրա վրա գումար մի խնայեք:

Սովորաբար, All inclusive հյուրանոցներն ունեն մի քանի լողավազան՝ մանկական ու մեծահասակների համար, ակվապարկ, մի քանի ճաշարան ու բացօթյա սննդի կետ, սպա կենտրոն, նաեւ երեկոյան շոուների օրակարգ: Սենյակ ամրագրելիս չմոռանաք նշել պատուհանից բացվող տեսարանի մասին, թեեւ գրեթե բոլոր համարներն ունեն պատշգամբ, որտեղից բացվում է տեսարան դեպի լողավազան ու Միջերկրական ծով: Հնարավորության դեպքում առցանց ուսումնասիրեք հյուրանոցների ծառայություններն ու ընտրեք 5 աստղ ունեցող տարբերակ: Iberostar ցանցի հյուրանոցները փորձված են, սննդի ու սպասարկման որակը, տարածքի մաքրությունը, ծովափն ու ծովի աղով լողավազանները հրաշալի են: Բայց սխալ կլինի կարծել, որ Թունիս գնում են միայն ոսկե ավազին պառկելու և թարմ ծովամթերք համտեսելու համար: Սա հետաքրքիր ավանդույթներով ու հինպատմություն ունեցող երկիր է:

Eljem հսկայական կոլիզեում

Առաջին հայացքից նման է Հռոմի Կոլիզեյին, քանի որ Հին Հռոմեական ոճով է։ Շինարարությունը սկսվել է 238 թվականին: Մասշտաբով փոքր-ինչ զիջում է Հռոմի Կոլիզեյին և իտալական Կապուա քաղաքի ամֆիթատրոնին, բայց անվտանգության տեսանկյունից ասում են՝ ավելի ապահով է։ Շքեղ Ամֆիթատրոնը Հյուսիսային Աֆրիկայի գլխավոր այցեքարտերից է։ Կենտրոնում արենան է, ինչը թարգմանաբար նշանակում է արյուն ու ավազ. ավազով են ծածկել արյունը:

Այն կառուցվել է մարտակառքերի և գլադիատորների մարտերի համար: Ասում են՝ Ռասել Քրոուի «Գլադիատոր» ֆիլմը նկարահանվել է այս ամֆիթատրոնում, սակայն նաեւ հերքվում է այս տեղեկությունը: Գիդի խոսքով՝ որպեսզի նկուղներում փակված գլադիատորները չկարողանային փախչել, պատերի քարերին ձիթայուղ են քսել, հենց այդ միջանցքներով են անցկացրել առյուծներին, փղերին, վագրերին…

Հատուկ զգացողություն է առաջանում, երբ անցնում ես «մահվան միջանցքը», որովասպարեզ են մտել գլադիատորները: Երկար միջանցքի վերջում պայծառ լույս էերևում, միգուցե հենց այստեղ է ծագել «թունելի վերջում լույս» արտահայտությունը՝ նկատի ունենալով կյանքի ու մահվան սահմանը: Ժամանակին Eljem օվալաձև ամֆիթատրոնը կարող էր տեղավորել ավելի քան 35 000 հանդիսական: Ցանկալի է այս հրաշալիքը տեսնել երեկոյան ժամերին, երբ արևի ճառագայթներից քարերի երանգները փոխվում են։ Թունիսի գրեթե բոլոր հռոմեական բնակավայրերի նման, այն նույնպես կառուցվել է դրան նախորդող Փյունիկ քաղաքի մնացորդների վրա: Այժմ ամֆիթատրոնը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո՝ որպես մշակութային ժառանգության օբյեկտ: Ավելորդ չի լինի ավելացնել, որ մուտքի տոմսը կազմում է 12 դինար (մոտ 2000 դրամ): Կարող եք անսահմանափակ քայլել ամֆիթատրոնի տարածքում, այցելել ստորգետնյա սրահներ և անպայման բարձրանալ աստիճաններով՝ վերևից զմայլվելով տեսարաններով:

Պատմական Կարթագեն

Համաշխարհային պատմության գրքերից հայտնի քաղաքի ավերակները դարձել են թանգարան բաց երկնքի տակ: Կարթագենի թանգարանը գտնվում է ժամանակակից Կարթաժ քաղաքում՝ մայրաքաղաքի մերձակայքում: Ներկայումս Կարթաժում են տեղակայված նախագահի նստավայրը և համալսարանը:

Կարթագենի արվեստը, ծագումով լինելով փյունիկյան, կրել է Հին Եգիպտոսի և Հունաստանի ազդեցությունը։ Կարթագենում կառուցվել են բազմահարկ տներ, տաճարներ, դամբարաններ։ 698 թվականին քաղաքը գրավել են արաբները։ Շինությունների մնացորդները օգտագործվել են Թունիս քաղաքի շինարարության ժամանակ։ Կարթագենն անպայման այցելելու վայրերից է, կտեսնեք` ինչ կարող է մնալ երբեմնիհզոր քաղաք-պետությունից: Միայն ամռանն ընտրեք օրվա զով ժամերը չարևահարվելու համար, թեպետ տեղում խանութի մրգային պաղպաղակները կզովացնեն ձեզ:

Թունիսի մայրաքաղաք Թունիսը

Մայրաքաղաքն արցելուներին տպավորում է ամրոցներով, մզկիթներով, հրապարակներով, հին արաբական հուշարձաններով: Մայրաքաղաքի գլխավոր պողոտան կառուցվել է փարիզյան Շանզ Էլիզեի նմանությամբ, որտեղ տեղակայվածեն միջազգային բրենդների խանութներ, սննդի կետեր: Մայրաքաղաքում ապրում է շուրջ 1,2 միլիոն մարդ: Բազմաթիվ եվրոպացիներ ժամանում են այստեղ անցկացնելու իրենց հանգիստը՝ հատկապես Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից եւ այլն:Երկիրն ունի լավ զարգացած տուրիստական ենթակառուցվածք, Միջերկրական ծովը Թունիսը բաժանում է Սարդինիայից, Կորսիկայից, Մալթայից ու Սիցիլիայից։ Երկիրնունի 7 միջազգային օդանավակայան և 8 նավահանգիստ:

Համամեթ՝ էքստրիմը գնահատողների համար

Համամեթն ամենազբոսաշրջային հանգստավայրերից է՝ իր հնագույն ճարտարապետությամբ ու նորագույն հյուրանոցներով: Հրաշալի վայր է ակտիվ հանգստի սիրահարների համար, քանի որ ջրային մարզաձևերի ակտիվ քաղաք է: Շուրջ 400 բնակչություն ունեցող Համամեթն ակտիվանում է ամռան ամիսներին, երբ տուրիստների թիվը գերազանցում է տեղի բնակչության թվին: Քաղաքի հին հատվածը՝ Մեդինա ամրոցը, առանձնակի հետաքրքիր է այցելուներին: Այստեղ կա գունեղ շուկա, որտեղից կարող եք գնել արևելյան քաղցրավենիք, զարդեր, կաշվե ու պղնձե իրեր, հուշանվերներ և այլն: Փողոցների նեղ լաբիրինթոսները ստեղծում են մահմեդական քաղաքի հատուկ մթնոլորտ: Մեդինայի կենտրոնում գտնվում է Մեծ մզկիթը, որը իսլամական ճարտարապետության գլխավոր կոթողներից է: Ամրոցի պատմությունը սկսվում է 9-րդ դարից. Նվաճողներից պաշտպանվելու համար բազմիցս կառուցվել է ու ավիրվել՝ականատես լինելով մի շարք պատմական իրադարձությունների: Այստեղ կա նաև կենդանաբանական այգի, որտեղ կարող եք անձամբ կերակրել կենդանիներին, բայց պիտի վճարեք աշխատակիցներին իրենց գործն անելու համար:

Համամեթը հայտնի է որպես առողջարանային քաղաք, ի տարբերություն Սուս քաղաքի այստեղ ամեն բան փոքր-ինչ թանկ է: Սուսում համեմատաբար ավելի մատչելի է, այն երիտասարդական ակումբներով ու ժամանցի վայրերով քաղաք է:

Էքստրեմալ ժամանցի այգի՝ Կարթագենի երկիր

Carthage Land զվարճանքների պուրակը գտնվում է Համամեթում, որը ներառում է ատրակցիոններ ու մեծ ջրաշխարհ տարբեր տարիքային խմբերի համար, նաեւ կինոթատրոն, կենդանիների հետ շփում, ինտերակտիվ խաղեր, խանութներ ու հիասքանչ տեսարանով սրճարաններ: Այցելուները կարող են մուտքի տոմս ձեռքբերել ողջ օրվա համար կամ ընտրել առանձին կառուսելներ: Ադրենալինի չափաբաժինն ապահոված է, գները տարբեր են՝ օրինակ, «Քինգ-քոնգ» ատրակցիոնի մուտքը 15 դինար է (2700 դրամ): Որոշ հյուրանոցներ ներառում են անվճար մուտ քայստեղ, տուր օպերատորներից կարող եք նախապես ցանկը ճշտել: Ի դեպ, նախապես փորձեք գտնել ճիշտ տուրիստական ընկերություն, ինչպիսին «AnrivaTour»-ն է, որպեսզի հանգիստը չվերածվի անհանգիստ օրերի շարանի: Ճիշտ ընտրելով ընկերությունը՝ ապահով կվայելեք արձակուրդը:

Շքեղ նավահանգիստը

Պորտ Էլ Կանտաունին տարբեր զբոսանավերի կայանատեղի է: Ափին կան բազմաթիվ ռեստորաններ՝ հարուստ ծովամթերքի ճաշացանկով: Այստեղ կարող եք հյուրանոցի փոխարեն տուն վարձակալել և օգտվել սուպերմարկետներից ու սրճարաններից: Թունիսը հարուստ է ձիթապտղի, արմավի, նշի պլանտացիաներով. Մատակարար երկիր է համարվում աշխարհում, ոստի արժե տեղում գնումներ անել: Ի դեպ, թունիսցիներն ասում են, որ արմավ պիտի ուտել կենտ թվով, զույգ ուտելը «շաքար»է։

Կապույտ արվեստաշունչ քաղաքը

Մայրաքաղաքից մոտ 20 կմ հեռու գտնվում է կապույտ դռներ-պատուհանների և մորեգույն ծաղիկների քաղաքը՝ Սիդի Բոու Սաիդը (Sidi Bou Saïd), որը հաճախ նմանեցնում են հունական Սանտորինիին. թե ո՞րն է ավելի տպավորիչ, պետք էսեփական աչքերով տեսնել:

Այստեղ ծրագրեք առնվազն մեկ ամբողջ օր անցկացնելու հիանալ վերեւից բացվող ծովածոցով: Արվեստաշունչ քաղաքի անվանումը կապված է մահմեդականության մեջ սուրբ համարվող Աբու Սաիդի անվան հետ, որն ապրել է 12-րդ դարում, կյանքի վերջին տարիներին բնակվել է ու մահացել այս քաղաքում: 18-րդ դարում մեծահարուստներն առանձնատներ են կառուցել, աստիճանաբար ափամերձ տարածքները զբաղեցրել են մասնավոր տներն ու հյուրանոցները: Այժմ նեղլիկ փողոցներով քայլելիս կարելի է մոռանալ, որ մահմեդական քաղաքում եսու տեսնել արվեստանոցներ, վերնիսաժ հիշեցնող տաղավարներ, որտեղ վաճառում են ձեռագործ աշխատանքներ, քաղցրավենիք, կտավներ: Տեղացիները սիրում են բնապատկերները նկարել ու վաճառել, իհարկե, կապտասպիտակ շենքերն ու ծովը ոգեշնչում են ստեղծագործել: Վերնիսաժում գները փոքր-ինչ բարձր են, մեր ուղեկցորդը խորհուրդ տվեց գնումներ կատարել Սուս քաղաքի խանութներից: Սիդի Բոու Սաիդի ճարտարապետական տեսքը գտնվում է պետության հսկողությանտակ, նույն երանգներով արտաքին տեսքը քաղաքի այցեքարտն է: Այստեղ եվրոպացի արվեսագետների սիրելի հավաքատեղին է, բնակվում են տարբեր ազգերի բազմաթիվ նկարիչներ ու գրողներ:

Խճանկարների ազգային թանգարան

«Բարդո» ազգային թանգարանն ամենամեծն է Թունիսում, որը գտնվում է մայրաքաղաքի Լե Բարդո արվարձանում: Հռոմեական խճանկարների մեծ հավաքածու, հազվագյուտ գտածոներ կերպարվեստի մեծաքանակ նմուշներ, աստվածուհիների եւ աստվածների քանդակներ, հունական բրոնզե սափորներ…փյունիկյան անցյալը հավաքվում է թանգարանի 12 սրահներում, որտեղ մշակութային ժառանգությունը բաշխվում է պատմական ժամանակաշրջաններում:

Բարդոն Կահիրեի եգիպտական թանգարանից հետո ամենախոշոր հնագիտական թանգարանն է Աֆրիկայում։ Իհարկե, թանգարանի կարևորագույն նմուշները հսկայական խճանկարներն են՝ բյուզանդական, հռոմեական շքեղ նմուշներ, նույնիսկ հատակին խճանկարներ են: Էքսպոզիցիան ներառում է 6 բաժին՝ նախապատմական ժամանակաշրջան, փյունիկյան ժամանակաշրջան, նամիբյան քաղաքակրթության ժամանակաշրջան, Մահդիայի ստորջրյա գանձերը, անտիկ աշխարհի ավելի ուշ ժամանակաշրջան և հեթանոսական, քրիստոնեության, իսլամի առաջացման ժամանակաշրջանները:

3000 տարվա մարդկության պատմությունը հնարավոր է տեսնել այս թանգարանի սրահներում: Գիդերի օգնությամբ կարող եք ծանոթանալ Կարթագենի պատմությանը, սակայն ունեք հրաշալի հնարավորություն թանգարանից միանգամից ուղևորվել Կարթագեն՝ անձամբ տեսնելու պատմության գրքերում գրվածը:

Բուժիչ ջրվեժ անապատում

Սահարայի ամենահայտնի օազիսը՝ Chebika Touzer-ը, տեսարժան վայրերից մեկն է, որի համար երկար կիլոմետրեր են անցնում բազմաթիվ զբոսաշրջիկներ: Մենք ևս 2 օրում 900 կմ-ից ավելին գնացինք իրական Աֆրիկան զգալու համար: Արժե off-road մեքենաներով հասնել «Աստղային պատերազմների» նկարանման վայր, ուղտերի ու բերբերների հետ շփվել, որոնք ամեն կերպ հուշանվեր ու արմավ են փորձում վաճառել տուրիստներին, կամ էլ փոխանակում են ակնոցի, ծխախոտի հետ: Էքստրիմի սիրահարները ևս չեն ձանձրանա. Սաֆարի տուրի ընթացքում ադրենալինի չափաբաժին կստանաք անապատում կվադրոցիկլներով մրցարշավից, նաև կարող եք ուղտ նստել: Անապատում անվտանգության կանոնները պահպանելը կարևոր է՝ երեսը ծածկող գլխաշոր, երկարաթեւ հագուստ, ակնոց և սաղավարտ։ Պարտադիր է հիշել՝ արագ ընթացքի ժամանակ չի կարելի նկարվել, եթե լինզաներով եք, անպայման պետք է հանել: Սաֆարի տուրին մասնակցել չի թույլատրվում հղի կանանց:

Երկրի հարավային մասում կլիման արևադարձային է՝ Սահարա անապատից փչողտաք քամիներով. Արժե արևավառվել ու Touzer-ի փոքրիկ ջրվեժում զովանալ, որի ջուրն ասում են՝ բուժիչ է: Ի դեպ, ջրի մեջ նկատեցինք օձ, սակայն շոգը մոռացնել տվեց բոլոր վախերը, բոլորով միահամուռ զովազանք սառը բուժիչ ջրվեժում:

Ի դեպ, հոկտեմբերի 9-ից սկսած՝ Anriva տուր-օպերատորը նախաձեռնում է ուղիղ չվերթներ դեպի պատմական Հորդանան: Այս երկիրն աչքի է ընկնում իր զարգացած տուրիզմով, բարձրակարգ հյուրընկալությամբ ու հյուրանոցներով՝ հնարավորություն ընձեռնելով զբոսաշրջիկներին համատեղել ծովափնյա հանգիստն ու մշակութային տուրիզմը։ 
Աշխարհի հրաշալիքներից Պետրա, Ջերաշ, Աջլուն, Մեռյալ ծով (աշխարհում ամենացածր կետը), Հիսուս Քրիստոսի մկրտության վայր (Baptism Site), Հորդանան գետ, Մադաբա, Նեբու լեռ, Վադի Ռամ (Wadi Rum) և էլի շատ անուններ, որոնք տեղակայված են այս սուրբ երկրում, խոստանում են անբացատրելի տպավորություններ։

Նշենք՝ ՀՀ քաղաքացիների համար Հորդանանի համար հարկավոր է մուտքի վիզա, որը ձևակերպվում է Ամմանի օդանավակայանում (արժեքը՝ 60 դոլար), սակայն ուղիղ թռիչքների ամբողջական փաթեթների առկայության դեպքում վիզան տրամադրվելու է անվճար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՊԵԿ-ում քննարկել են ԵԱՏՄ պետությունների միջև գործակցության հեռանկարները

Հաջորդը

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել «Ֆենտանիլ» թմրամիջոցի հայտնաբերման դեպքից

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք: Օրերս ՊԵԿ…
Դիտել

Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել…
Դիտել

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Չեխիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն: Կեսօրից հետո Հայաստանի վարչապետը…
Դիտել

Պուտինը հավանաբար առաջարկում է նոր քարտեզներ․Կարեն Հովհաննիսյան (տեսանյութ)

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով Պուտինը խոսելով հայ-ադրբեջանական սահմանների քարտեզների մասին հավանաբար ակնարկում է չեղարկել նախկին բոլոր քարտեզները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share