Թուրքիայի ԱԳՆ-ն ամբողջովին մերժում է ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան «ամբողջությամբ մերժում է այդ հայտարարությունը»:

«Մենք մեր անցյալում ոչ մեկից սովորելու բան չունենք», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը (մեջբերում է Reuters-ը):

«Քաղաքական պատեհապաշտությունը խաղաղության և արդարության ամենամեծ դավաճանությունն է», – ասել է Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք բացարձակապես մերժում ենք այս հայտարարությունը՝ հիմնված բացառապես պոպուլիզմի վրա», – ընդգծել է նախարարը:

Այսօր՝ ապրիլի 24-ին ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ նախագահը հստակ մատնանշում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած զանգվածային ոճրագործության սահմանումը. ՀՀ ԱԳՆ

Հաջորդը

ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ վարչապետն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախոօրեին տեղի ունեցախ սահմանային սադրանքին: Նիկոլ Փաշինյանը հայտնել է,…
Դիտել

Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է Ստիվեն Նիքսի հետ

Մայիսի 5-ին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական…
Դիտել

Մոսկվայում ստորագրել են Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանին միավորվելու վերաբերյալ պայմանագրերը

Կրեմլի Գեորգիևյան պալատում կայացավ չորս նոր տարածաշրջանների՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների Ռուսաստանին միավորվելու…
Դիտել

Գերմանացի մասնագետները կմասնակցեն Գեղարքունիքի համայնքների վերածննդին

Գեղարքունիքի մարզում իրականացվում է նախադեպը չունեցող նախագիծ՝ «Գագարին»-ը, որը մարզի մի քանի համայնքներին կհաղորդի տնտեսական և սոցիալական զարգացման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share