Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել պայթյունի կապակցությամբ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցական գրառում է կատարել նախօրեին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ,հայտնում է 1lurer.am-ը:

Քըլըչը Twitter-ում արած գրառման մեջ նշել է. 

«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են այս ողբերգության հետևանքով»։

Նշենք, որ գրառման պահին հայտնի է եղել 1 զոհի մասին:

Քըլըչն իր գրառման տակ նշել է ՀՀ ԱԳՆ-ի ու ՀՀ կողմից հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի էջերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առողջապահության նախարարությունը թարմ տվյալներ է հրապարակել

Հաջորդը

ԱԻՆ մամուլի խոսնակը հերքում է

Առնչվող նյութեր
Դիտել

Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը մերժվեց

Ազգային ժողովը մերժեց Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու՝ «Հայաստան» խմբակցության որոշման նախագիծը։ Փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցել են…
Դիտել

Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից…
Դիտել

Էրդողան. Թուրքիան վրդովված է Հայոց ցեղասպանության մասին Բայդենի հայտարարություններից

Թուրքիան ոչ իրավական է համարում Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի…
Դիտել

Ռուսաստանը երբեք չի լինի Հայաստանի հետ հարաբերությունների սրման պատճառ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share