Թուրքիա-Հայաստան բեռնափոխադրումներ կիրականացվեն օդային տրանսպորտով

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով:

Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք՝ հնարավորինս շուտ կարողանալու իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասաց Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 6-ից 7-ը

Հաջորդը

Մխիթարյանը առաջին անգամ մասնակցել է «Ինտերի» մարզմանը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է ԱՄՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։ Այս մասին,…
Դիտել

Ով վերցրել է մեզանից Արցախը եւ տվել ուրիշի՝ նա էլ կվերադարձնի մեզ․ Վադիմ Հարությունով (տեսանյութ, երկրորդ մաս)

Azdagir.am-ը ներկայացնում է հայտնի բլոգեր, լրագրող, «Հայկական հետք» հաղորդաշարի և «Անտիտապոռ» նախագծի հեղինակ Վադիմ Հարությունովի հետ հարցազրույցի երկրորդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share