Ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադային արտադրանքի ներմուծումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ուսումնասիրելով տեղեկատվությունն այն մասին, որ Եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են շոկոլադի, մասնավորապես՝ «Կինդեր» շոկոլադե ձվերի, օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքեր՝ վերահսկողական միջոցառումներ է սկսել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։

Նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություններում՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում (ներկրում է Գերմանիայից) իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում, որի շրջանակներում ընկերություններում առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության:

Տրվել է նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման:

Լաբորատոր փորձարկումների արդյունքները կհրապարակվեն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթ համայնքից տեղահանված ընտանիքներին

Հաջորդը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարները հեռախոսազրույց են ունեցել

Առնչվող նյութեր
Դիտել

Կաթողիկոսը, ՀՀ և Արցախի նախկին նախագահները քննարկել են ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ…
Դիտել

Արցախում վերսկսվել է ջրի պոմպակայանի կառուցումը

Ռուս խաղաղապահներն ապահովում են ջրի պոմպակայանի կառուցման անվտանգությունն Արցախի Խնաբադ և Ասկերան բնակավայրերին ջուր մատակարարելու համար, որոնց մեծ…
Դիտել

Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 16-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-19-ն առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում…
Դիտել

Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 15:00-ի դրությամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share