Ժամանակները հեշտ չեն մեր տարածաշրջանի համար ևս․ Նիկոլ Փաշինյան

Ժամանակները հեշտ չեն մեր տարածաշրջանի համար ևս. Վլադիվոստոկում ընթացող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շեշտել է մարտահրավերները, որոնք արդեն երկար ժամանակ կան մեր տարածաշրջանում, սրվում են՝ հատկապես երբ միջազգային հանրության և անվտանգության հարցերով ռազմավարական գործընկեր ՌԴ-ի ուշադրությունը կենտրոնանում է այլ խնդիրների վրա:

Փաշինյանի խոսքով՝ տվյալ դեպքում այն մեծապես կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ իրավիճակի վրա, և կա հստակ մտավախություն, որ դա կարող է բերել անկայունության մեր տարածաշրջանում:

Ստեղծված իրավիճակը Հայաստանի վարչապետը համեմատել է 2020-ի հետ, ընդգծելով, որ երբ Ադրբեջանը սկսեց պատերազմը, միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ուշադրությունը ամբողջապես կենտրոնացած էր կորոնավիրուսի համավարակի խնդիրների ուղղությամբ:

Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ և մյուս գործընկերների հետ սերտ գործակցությամբ հնարավոր կլինի վերահսկել տարածաշրջանում իրավիճակը, ինչը շատ կարևոր է նաև գլոբալ անվտանգության համար:

Տեղեկացնենք, որ համաժողովին մասնակցում են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այսօր նախատեսվում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիսին կազմել է մոտ 13 տոկոս

Հաջորդը

ԱԺ հանձնաժողովի հավանությանն է արժանացել Հայաստանի և Բելառուսի առանց արտոնագրի փոխայցելությունների մեխանիզմները դյուրացնող հարցը

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր

Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանի Իսլամական…
Դիտել

Մետրոպոլիտենը կաշխատի երկարացված գրաֆիկով

Ամանորի գիշերը Երևանի մետրոպոլիտենը կաշխատի երկարացված գրաֆիկով «Սիրելի համաքաղաքացիներ, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ամանորի գիշերը կաշխատի մինչև…
Դիտել

Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ

Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում։ Առաջնագծի բարձրադիր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share