Ժնևի նահանգային խորհուրդն Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու կոչով բանաձև է ընդունել

Շվեյցարիայի Ժնևի կանտոնի նահանգային մեծ խորհուրդը հոկտեմբերի 14-ին քննարկեց և ընդունեց «Հայաստանի գոյատևման համար» (Pour la survie de l’Arménie) Շվեյցարական սոցիալիստական կուսակցության (Parti socialiste suisse) և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (Parti démocrate-chrétien) մի շարք անդամների կողմից համատեղ նախաձեռնած բանաձևը։  

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, բանաձևով մասնավորապես կոչ է արվում Շվեյցարիայի դաշնային խորհրդարանին դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիան, ձեռնարկել միջոցներ, որպեսզի Ադրբեջանի գործողությունները  չֆինանսավորվեն Շվեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքից ստացվող եկամուտներից։

Բացի այդ, կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը և անել հնարավորը հայ ռազմագերիների հայրենադարձման համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանը Բաքվին առաջարկել է սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստն անցկացնել Բրյուսելում

Հաջորդը

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ-ն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին հեռացրեց պաշտոններից

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ…
Դիտել

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է բնականոն գործունեությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ամբողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը: Այս մասին ասված է Ուկրաինայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share