Ժողովրդավարության նահանջ 3 կետով

Հրապարակվել է 2020 թվականի «Economist» հանդեսի վերլուծական կենտրոնի Ժողովրդավարության գլոբալ ինդեքսը (Global Democracy Index 2020), որում անդրադարձել են նաև Հայաստանի ժողովրդավարության զարգացման մակարդակին:

165 պետությունների շարքում, ըստ «Economist» հանդեսի 2020 թվականի Ժողովրդավարության գլոբալ ինդեքսի մասին զեկույցի, Հայաստանը զբաղեցրել է 89-րդ տեղը` նախորդ զեկույցի հետ համեմատած գրանցելով նահանջ: 2019 թվականի Ժողովրդավարության գլոբալ ինդեքսի ցուցանիշով Հայաստանը 86-րդ տեղում էր: Ընդհանուր 5.35 միավորով, երկիրը շարունակում է որակվել «հիբրիդային ռեժիմ»:

Հայաստանի ցուցանիշները նահանջ են արձանագրել 2020 թ-ին, այն դեպքում, երբ երկիրը զգալի առաջընթաց էր գրանցել 2018-19 թթ.-ին:

Economist

Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ զինված ընդհարման արդյունքում, ըստ զեկույցի, Հայաստանի կառավարությունը ռազմական դրություն մտցրեց, որը զգալիորեն սահմանափակեց քաղաքացիների ազատությունները, ներառյալ խոսքի ազատությունը: Ռազմական դրությունը շարունակվում է նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո, երբ հաստատվեց զինադադար:

Ըստ զեկույցի, ռազմական դրությունը օգտագործվում է` հակակառավարական ցույցերը ճնշելու և ընդդիմության առաջնորդներին բերման ենթարկելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

13 տարվա ուրվականը

Հաջորդը

Կառավարությունում անդրադարձել են գիտությանը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու…
Դիտել

Փաշինյանը Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ չի մասնակցելու ՀԱՊԿ նիստին

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Քննարկվել են ՀԱՊԿ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share