Իգական սեռի ներկայացուցիչների հերթական խումբն այցելել է զորավարժարան

Պաշտպանության նախարարության կազմակերպած մարտական հրաձգության դասընթացները շարունակվում են։ Իգական սեռի ներկայացուցիչների հերթական խումբն այսօր այցելել է զորավարժարան, որտեղ նախապես բացազատված ուսումնական կետերում դասընթացի մասնակիցներին են ներկայացվել ժամանակակից սպառազինության մի շարք նմուշների, ջերմատեսիլ սարքերի, նշանոցների մարտավարատեխնիկական առանձնահատկությունները։

Հաջորդիվ դասընթացի հերթական խմբի մասնակիցների հետ անցկացվել է հրաձգային մարզում՝ կրակային ճիշտ դիրքի զբաղեցում, պահեստատուփի լիցքավորում, անվտանգության կանոնների հրահանգավորում, թիրախի նշանառում և իհարկե՝ գործնական հրաձգության վարում ինքնաձիգներից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սամբոյի առաջնությունում Դավիթ Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

Հաջորդը

Հայաստանը խնդրի լուծման համար ունի առնվազն 3 առաջարկ

Առնչվող նյութեր
Դիտել

Վթարի հետևանքով մահացած ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից

Երևան–Գյումրի ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։ Լրատվամիջոցների հետ զրույցում, այս…
Դիտել

Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանից Արցախ գազամատակարարումը Ադրբեջանի…
Դիտել

Մարդիկ կարող են խուսափել Հայաստանի տարածքով ապրանքներ ներմուծելուց․ Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հուսով է, որ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը արագ կկարգավորվի, հակառակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share