Իհարկե, սահմանները չեն սահմանազատվել եւ սահմանագծվել, բայց պետական սահմանը կա. Նիկոլ Փաշինյան

Պայմանավորվում ենք առաջիկայում կարգավորել սահմանազատման,սահմանագծման ուղղությամբ աշխատանքները, եռակողմ բանակցությունների մեկնարկին ասել է Ռուսաստանի նախագահը: Հայաստանի վարչապետն էլ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը:

«Մենք անկեղծորն շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ եւ ապաշրջափակմամբ: Մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են հայաստանի ինքնիշխան տարածք: Իհարկե, սահմանները չեն սահմանազատվել եւ սահմանագծվել, բայց պետական սահմանը կա եւ այն Հայաստանի հանրապետության ինքիշխան տարածքն է»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաեւ, որ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության ոչ բոլոր կետրն են իրականացվել: Փաշինյանը հիշեցրել է, որ պատանդների եւ այլ կալանավորների, ռազմագերիների խնդիր կա, եւ դա շատ կարեւոր մարդասիրական խնդիր է:

«Բայց ես ուզում եմ ասել, որ մենք այսօր հավաքվել են ոչ թե որպեսզի միայն բարձրաձայնենք խնդիրները, այլև քննարկենք դրանց լուծման հարցը: Ես նույնպես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է սկսել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը: Ապաշրջափակման և տրանսպորտային ու տնտեսական կապերի բացման թեման նույնպես շատ կարևոր է մեզ համար, և մենք անկեղծորեն շահագրգռված ենք լուծելու այդ հարցերը»,- նշել է Հայաստանի վարչապետը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում տրանսպորտային ենթակառուցվածքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ կարող են շուտով ընդունվել:
 

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կառավարությունների փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է եռակողմ հանձնաժողով։ Գործընկերներս զեկուցեցին, թե ինչպես է ընթանում աշխատանքը. հեշտ չէ, բայց, այնուամենայնիվ, առաջադեմ վիճակում է», – նշել է Պուտինը:
 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ նշել է, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը կայուն է, լուրջ միջադեպեր, նպատակաուղղված սադրանքներ չեն եղել: Ըստ նրա այն եզակի դեպքերը, որոնք արձանագրվել են, ոչ պարբերական բնույթ են կրել:

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը տարվա ընթացքում առավելագույն կառուցողականություն է ցուցաբերել՝ պատերազմի հետևանքները չեզոքացնելու, ենթակառուցվածքներն ապաշրջափակելու գործում։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ պատրաստ է սկսել սահմանների դելիմիտացիայի գործընթացը՝ շեշտելով, որ այդ դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սյունիքը՝ թշնամուն հող չունի՛ հանձնելու. Տաթեւ համայնքի ղեկավար

Հաջորդը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Սոչիում տեղի ունեցող եռակողմ բանակցությունների ընթացքում

Առնչվող նյութեր
Դիտել

Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավորի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը

Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավորի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը: Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է ՀՀ…
Դիտել

Արցախի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Հանրապետությունում առողջապահական համակարգի զարգացման հայեցակարգի մշակմանը: Հանրապետության նախագահի…
Դիտել

Հայկական կողմը վերահաստատում է, որ ցանկանում է կառուցողական խոսակցություն Ադրբեջանի հետ. Արարատ Միրզոյան

Հայկական կողմը վերահաստատում է, որ ցանկանում է կառուցողական խոսակցություն Ադրբեջանի հետ և բոլոր հարցերի լուծում՝ նպատակ ունենալով խաղաղություն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share