Ինչու են վատացել հայազգի մեծահարուստ «խոպանչիներն» ու ազգային կուսակցության անվան տակ ծվարած գործիչները

Ինչպես արդեն հայտնի է՝ ՀՀ սահմանադրական դատարանը որոշեց, որ Հռոմի Ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Թվում էր, թե Հայաստանի այս որոշմանը պետք է կոշտ արձագանքեր Ադրբեջանը, որովհետեև Հռոմի Ստատուտը վավերացնելով Հայաստանը հնարավորությություն է ստանալու միջազգային քրեական դատարանում բարձրացնել Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների հարցը։ Սակայն Հայաստանում ընդունված որոշմանը արագ ու բավական կոշտ արձագանքում է Ռուսաստանը։

«Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Ռուսաստանի ղեկավարության դեմ «օրդերների» ֆոնին միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին միանալու՝ Երևանի ծրագրերը»,-սյս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։ Գործակալության զրուցակիցը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերություններում Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին։

Ինքնիշխան պետության՝ Հայաստանի, կայացրած որոշումը հոգեխանգարմունքի մեջ է գցել ոչ միայն «բարեկամ» երկրի պաշտոնյաների, այլև Ռուսաստանի շահերը սպասարկող տարբեր տրամաչափի գործիչների։ Հռոմի Ստատուտը վավերացնելու Հայստանի որոշման դեմ գրոհին Ռուսաստանը գործի է դրել նաև իր ամենանվիրված բանակը՝ Յան-ով վերջացող ազգանուններով սպասարկուներին։

Մասնավորապես՝ «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի ղեկավար Սամվել Կարապետյանը մեկնաբանելով ՌԴ ղեկավարության նկատմամբ Միջազգային քրեական դատարանի որոշման լույսի ներքո Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու ծրագրերը նշել է, որ անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամական կապերն ու երկու երկրների ժողովուրդների գործընկերային հարաբերությունները։

ՀՀ ՍԴ որոշումից հետո Հայստանում նույնպես սկսել են ակտիվանալ Ռուսաստանի դուդուկի տակ պարող գործիչները։

Հատկանշական է, որ այս կոնտիգենտը՝ ծպտուն չէր հանում, երբ Ռուսաստանը խուլ և համր էր ձևանում, կամ փորձում էր անհեթեթ պարզաբանումներով մեկնաբանել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները։ Հիմա այս մարդիկ միանգամից հոգեխանգարմունքի մեջ են ընկել ու հիշել են հայ-ռուսական դարավոր բարեկամությունը։ Նրանք մոռացել են, կամ չեն ուզում տեսնել, որ այդ բարկեամության վրա հենց Ռուսաստանն է խաչ քաշել, երբ իր անգործությամբ աջակցում էր Հայաստանի և Արցախի տարածքների օկուպացմանը։  

Ընդհանրապես, Հայաստանի դեմ Ռուսաստանի գրոհները բավական հետաքրքիր ուրվագիծ ունեն։ Դրանք հիմնականում ղեկավարում են հայազգի գործիչները՝ մեծահարուստ «խոպանչիները», ազգային կուսակցության անվան տակ ծվարած և վաղուց ռուսացած դաշնակներն ու Հայաստանի նախկին իշխանությունների քաղաքական ջերմատներում աճած օդիոզները։ Հենց այս կոնտիգենտն է միանգամից վեր թռնում, երբ Հայաստանի այս կամ այն որոշումը շեղվում է իրենց հայրերի ֆորմպոստային գծից։

Հեղինակ՝ Միքայել Մանուկյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքները

Հաջորդը

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները

Առնչվող նյութեր
Դիտել

Գյումրու «Բարեկամության այգու» սահադաշտն ու վերնիսաժն արդեն բացված են

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մասնակցել է «Բարեկամության այգու» սահադաշտի և վերնիսաժի պաշտոնական բացմանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել…
Դիտել

Սպասվում են տեղումներ եւ օդի ջերմաստիճանի բարձրացում

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի տարածքում մարտի 21-ի ցերեկը, 22-ին…
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պորտուգալիայի նորանշանակ դեսպանին

Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share