Ինտենսիվ աշխատում ենք Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված խնդիրները լուծելու համար․ Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ կառավարությունն ինտենսիվ աշխատում է ե՛ւ միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածի հետ կապված խնդիրները լուծելու, ե՛ւ շրջանցիկ՝ Տաթևով անցնող ճանապարհը բարեկարգելու եւ այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ:

«Մենք երկու ուղղությամբ էլ հիմա ինտենսիվ աշխատում ենք՝ ե՛ւ խնդրի լուծման, ե՛ւ այլընտրանքային լուծումներ գտնելու իմաստով: Կարծում եմ՝ երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ինտենսիվ կշարունակվեն, և, ի վերջո, ինչ-որ լուծում կգտնենք այդ խնդրին: Եթե ալտերնատիվ ենթակառուցվածքային լուծում տանք՝ դա, իհարկե, շատ լավ լուծում կլինի, որովհետև այն կբալանսավորի իրավիճակը»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

Մհեր Գրիգորյանի խոսքով ՝ Սյունիքի ճանապարհների ենթակառուցվածքային լուծումը ենթադրում է անվտանգության և այլ բնույթի ռիսկերի մեղմում, նաև՝ տեխնիկական լուծումներ, որոնք ավելի ապահով կդարձնեն երթևեկությունը, մինչև վերջնական լուծում տրվի մնացած բոլոր խնդիրներին:

«Բոլոր ճանապարհները պետք է լինեն և լիարժեք գործեն: Դա մեր ցանկությունն է և նպատակը»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ նախագահը հադիպել է միջազգային հայտնի ընկերությունների ղեկավարների հետ

Հաջորդը

Արցախում զինվոր է վիրավորվել

Առնչվող նյութեր
Դիտել

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաղթահարել է որակավորման փուլը

Մենասահորդ Սլավիկ Հայրապետյանն Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնության կարճ ծրագրում 34 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 19-րդ…
Դիտել

Թեհրանում կայացել է Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը

Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարների պատվիրակությունը Իսլամական Հանրապետություն էր ժամանել նախօրեին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին պաշտոնապես…
Դիտել

Ով կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակարգող Վահագն Ալեքսանյանը տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share