Ինտերնետի հասանելիության տեսանկյունից Հայաստանը բավականին լավ դիրքերում է. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 6-ին մասնակցել է «Ապահովելով հասանելիություն բոլորին՝ Եվրոպա և տարածաշրջան» խորագրով Կապի եվրոպական համաժողովին:

Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ինտերնետի կարևորությանը, հնարավորություններին և մարտահրավերներին: «Վերջին քսան տարիների ընթացքում մարդկությունը զգալի մարտահրավերներ է հաղթահարել և նոր տեխնոլոգիական հեղափոխություն է իրականացրել ու այսօր ականատեսն ենք համակարգչային տեխնոլոգիաներով ու ինտերնետի միջոցով կառավարվող մեքենաների ու անօդաչու թռչող սարքերի, տեղեկատվության լայն հասանելիության»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ այս առաջընթացը ստեղծում է ինչպես մեծ հնարավորություններ, այնպես էլ լուրջ մարտահրավերներ:

Խոսելով հնարավորությունների մասին՝ նա արձանագրել է, որ ինտերնետի հասանելիությունը մարդկությանը տվել է այլընտրանքային կրթություն ստանալու, նոր տեխնոլոգիաների միջոցով կրթության հասանելիության մեծ հնարավորություններ, ինչը նախկինում դժվար էր պատկերացնել: ԱԺ նախագահի տեղակալն ինտերնետի և տեխնոլոգիաների զարգացման համատեքստում խոսել է նաև տրանսպորտային ու լոգիստիկ համակարգերի զարգացման կարևորության մասին: «Ունենալով գլոբալ տեղորոշման համակարգեր, ինտերնետ` այժմ կարելի է աշխարհի ցանկացած կետում կողմնորոշվել»,- արձանագրել է նա:

Հակոբ Արշակյանի համոզմամբ Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է ամբողջ աշխարհում. դրա մասին են վկայում նաև զբոսաշրջիկների արձագանքները: Նրա խոսքով սա ազդում է թե՛ մեր երկրի վարկանիշի, թե՛ զբոսաշրջության զարգացման, թե՛ մարդկանց կյանքի որակի վրա:

Անդրադառնալով մարտահրավերներին՝ նա կարծիք է հայտնել, որ դրանք առկա են թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը խոսել է տեղեկատվական անվտանգության, ինտերնետի հասանելիության հարցում երեխաների համար որոշակի սահմանափակումների վերաբերյալ: Խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ այս առումով օրենսդրական մակարդակում աշխատանք է տարվում՝ ընտանիքների, երեխաների, դպրոցների և որոշակի խմբերի համար անհրաժեշտ գործիքակազմ ստեղծելու նպատակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած

Հաջորդը

Ադրբեջանը զինվում էր, իսկ Օսկանյանը վերացնում էր Արցախի սուբյեկտայնությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում չեն ընդգրկվել նաև «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունները

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկին։ ««ՊԵԿ-ը հրապարակեց 2023 թվականի 1000 խոշոր…
Դիտել

Ստեծված վիճակում անհրաժեշտ է պաշտպանել վարչապետի անձնական նախաձեռնությունները. Շիրինյան

Հայաստանի Քրիստոնեա – ժողովրդավարական կուսակցության Հայտարարությունը։ «ՔԺԿ անդամներին և համակիրներին, անձամբ իմ բազմահազար համակիրներին, Հայաստանի Հանրապետության Վարչապետը այսօր…
Դիտել

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Արցախ մտնող միակ գազատարը

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում…
Դիտել

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 151սմ, Ջերմուկում՝ 56սմ

Ինչպես և կանխատեսվել էր, հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share