Իսրայելի նախագահը ՀՀ գործընկերոջը ցավակցել է հրդեհի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ

Իսրայելի պետության նախագահ Իսահակ Հերցոգը ցավակցական նամակ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ զինվորական կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսի գրասենյակից, նամակում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Խնդրում եմ, ընդունեք իմ խորին ցավակցությունները ձեր զինվորների կյանքը խլած սարսափելի ողբերգության կապակցությամբ:

Իսրայելի պետությունը իր զինվորների մահվան հարցում ազգային փորձ ունի: Մենք անձամբ ծանոթ ենք այն շոկին ու ցավին, որոնք ուղեկցում են մեկ ակնթարթում այսչափ դաժանորեն երիտասարդ կյանքեր ավարտող դեպքի:

Ես ուղարկում եմ ձեզ ուժ և աղոթքներ մինչ դուք սփոփում եք զոհերի ընտանիքներին, ընկերներին և գործընկերներին իրենց սուգի ընթացքում: Վիրավորներին մաղթում եմ ամբողջական և  շուտափույթ ապաքինում՝ թե՛ մարմնի, և թե՛ ոգու:

Ինչպես մենք ենք ասում հրեական ավանդությանը համաձայն՝ թող մահացածների հիշատակը օրհնություն լինի: Լիահույս եմ, որ 2023 թվականը խաղաղություն, ներդաշնակություն կբերի ձեզ և Հայաստանի ժողովրդին»:

Հունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եթե ​​ԵՄ դիտորդները ցանկանան փոխել Հայաստանի ներքին ու արտաքին վեկտորը, մենք կընդդիմանանք դրան. Զատուլին

Հաջորդը

ԵՄ-ի որոշման ֆոնին ՀԱՊԿ-ն հնարավոր է համարել Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկել

Առնչվող նյութեր
Դիտել

Պապիկյանը Կիպրոսի պաշտոնակցին է ներկայացրել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասի հետ: Քննարկվել…
Դիտել

Երկրաշարժ. Էպիկենտրոնային գոտում ուժգնությունը 6 բալ

Սույն թվականի մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը 19:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության…
Դիտել

Երևանի մոտիվացիան պետք է բացատրվի ու գնահատվի Երևանի կողմից. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հարց է ստացել լրագրողից, թե ինչպես է ընկալվում Երևանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share