Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. Ջավադ Օջի

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ համակարգի միջոցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Իրանի նավթի նախարարն ասել է Shana լրատվական գործակալությանը՝ ամփոփելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը:

«Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցությունները սկսվել են, եւ մենք շուտով այդ առումով լավ արդյունքների կհասնենք երկրի գազային ցանցի բարձր թողունակության շնորհիվ: Այսօր բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել լավ պայմանավորվածություններ գազի, նավթաքիմիական արտադրանքի արտահանման ավելացման և փոխադարձ կապերի համակողմանի զարգացման վերաբերյալ»,-ասել է Օջին:

Գնել Սանոսյանի հետ հանդիպման ընթացքում Ջավադ Օջին պատրաստակամություն է հայտնել Իրանի գազի ազգային ընկերության կողմից ավելացնել գազի արտահանումը հարևան Հայաստան:

Լրատվամիջոցը հավելում է, որ Իրանն ու Հայաստանն արդեն երկար տարիներ համագործակցում են գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ոլորտում, և երկկողմ տնտեսական ու քաղաքական կապերն աճում են ապրանքաշրջանառության ավելացմանը զուգընթաց:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում Ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է խստացված ռեժիմով

Հաջորդը

Ուրախ ավտոբուս. Շարմազանով

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանն այցելել է «Շենգենյան համաձայնություն» հուշարձան

Հունվարի 25-ին Լյուքսեմբուրգ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Շենգեն համայնքի ղեկավար Միշել Գլոդենի և Շենգենի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share