Լայնածավալ շրջայցեր են իրականացրել մայրաքաղաքի մի քանի խոշոր խանութներում

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները երեքշաբթի երեկոյան լայնածավալ շրջայցեր են իրականացրել մայրաքաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր խանութներում:

36 տնտեսավարողի մոտ անցկացված վերահսկողության ընթացքում կազմվել է 21 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու, կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։

ՍԱՏՄ երեկոյան ստուգայցեր կանցկացնի նաև այսօր:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանվել է ձմեռային զորակոչի ժամանակացույցը

Հաջորդը

Երկրաշարժ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք

Առնչվող նյութեր
Դիտել

Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի այս տարեվերջին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և…
Դիտել

Ռուսական դավաճանության մասին՝ ծագումով հայի խոստովանությունը

«Այո՛, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը»: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Դմիտրի Կիսելյովի…
Դիտել

Կոկաինի գործով հետախուզում է հայտարարվել Միհրան Պողոսյանի նկատմամբ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share