Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար. գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հաջորդը

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել. ՀՀ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Շնորհավորում եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իմ գործընկերներին. Միրզոյան

«Շնորհավորում եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իմ գործընկերներին և երեք երկրների ժողովուրդներին ԵԽ դարակազմիկ որոշման համար: Սա պատմական…
Դիտել

Եղանակային գործոններով պայմանավորված փրկարար ծառայությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը

Եղանակային գործոններով պայմանավորված ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ուժեղացված ծառայությունը Վերջին օրերին եղանակային գործոններով և ձյան առատ…
Դիտել

Հայաստանը թողարկել է «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակը

Հայաստանը թողարկել է «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակը․ տեղեկացնում են Հանրային ՀԸ-ից։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share