Լարսը բեռնատարների համար փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ 

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը։

Սյունիքի մարզի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մազրի Հրազդան քաղաքներում, Ֆանտան գյուղում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 50 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կայացել է «Հերոսներին. 44» խորագիրը կրող համերգը

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Լյուքսեմբուրգի համալսարան

Առնչվող նյութեր
Դիտել

Տոկիո 2020․ Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալակիր

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիադայի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը մրցեց ԱՄՆ-ից Դեյվիդ…
Դիտել

Սիրիացի վարձկանները դատապարտվեցին ցմահ

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մասնակցած սիրիացի վարձկան-ահաբեկիչները Հայաստանում դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Վարձկանների դատավարությունն ընթանում էր Սյունիքի ընդհանուր…
Դիտել

Առանձին դաժանությամբ սպանություն Վանաձորում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 69-ամյա կնոջ՝ առանձին դաժանությամբ սպանության բոլոր հանգամանքները պարզելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share