Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար:

Դիլիջանի ոլորաններում և Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ մերկասառույց է։

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ցանկացած պահի կարող է սկսվել լայնածավալ հարձակում․ Դենիս Պուշիլին

Հաջորդը

Ազգերի Լիգա. Հայտնի է Ուկրաինա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցն առայժմ մեր օրակարգում չէ․ ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։  «Գիտեք, լարվածության մասին դժվար…
Դիտել

Երևանը անկեղծ չէ համագործակցության և կայունության հարցերում. Չավուշօղլու

Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությունը հնարավոր է միայն տարածաշրջանում համագործակցության և կայունության նկատմամբ Երևանի անկեղծ մոտեցման դեպքում: Այս մասին…
Դիտել

Լաչինի միջանցքի արգելափակումով Ադրբեջանը խախտել է իր պարտավորությունը․ Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։ «Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share