Լեթարգիական քուն, կամ «կեղծ մահ»

Մահվան մասին խոսելն արդեն իսկ շատերիս մոտ վախի զգացում է առաջացնում: Զարմանալին այն է, որ որքանով էլ որ այս երևույթը շատերին վախեցնում  է, միևնույն է` մարդկությանը շարունակում է հետաքրքրել այս ամենի չբացահայտված ու անբացատրելի կողմերը: 

Ի՞նչ է լեթարգիական քունը

Գոյություն ունի մի անբացատրելի երևույթ, որը կոչվում է լեթարգիական քուն կամ «կեղծ մահ»: Այսպես են անվանում այն երկարատև ու խորը քունը, որի ժամանակ մարդու կենսունակությունն ապահովող գործընթացներն այնքան են դանդաղում, որ նրան դժվար է տարբերել մահացածից: Նա պառկած է լինում անշարժ դիրքով, շնչառությունը գրեթե չի զգացվում, իսկ սրտի աշխատանքն այնքան աննշան է, որ կարելի է ասել` չի լսվում: Հետաքրքրականն այն է, որ մյուս օրգանները շարունակում են գործել, նույնիսկ ուղեղը: Այս մարդիկ, որպես կանոն,  հիանալի զգում են, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, սակայն ի զորու չեն  արձագանքել:

Նման շատ դեպքեր են արձանագրվել պատմության մեջ։ Դրանցից հայտնի է օրինակ 1954 թվականին 34-ամյա մի կնոջ` Նադյեժդա Լեբերդինայի պատմությունը։ Ամուսնու հետ վիճելուց հետո Նադյեժդան շոկային վիճակում պառկում է քնելու և արթնանում է 20 տարի անց: Այդ տարիների ընթացքում մահանում է նրա ամուսինը, իսկ 5 տարեկան աղջիկը մեծանում է մանկատանը: Քնած դստերը խնամում է մայրը: 1974 թվականին Նադյեժդայի մայրը մահանում է: Նրա թաղման ժամանակ Նադեժդայի արդեն 25 տարեկան աղջիկը մոր աչքերում արցունքներ է նկատում: Քսան տարի քնած Նադյեժդան հարցնում է աղջկան՝ «Մայրս մահացե՞լ է»: Դրանք առաջին բառերն էին, որ նա արտաբերել է քսան տարի քնած մնալուց հետո: Հետագայում նա բացատրել է, որ քնած ժամանակ շրջապատում կատարվող ամեն ինչ լսել է, բայց չի կարողացել որևէ կերպ արձագանքել:

Իսկ ի՞նչ է լեթարգիան

Հին հունարենից թարգմանաբար լեթարգիա նշանակում է մոռացում, անգործություն («λήθη »,«ἀργία») :  Հնում լեթարգիական քունը համարվում էր չար ուժերի ու դրանց կախարդանքի արդյունք, սակայն ուսումնասիրությունները պարզել են, որ դա երկարատև ու շատ խորը քունն է, մարդու օրգանիզմի պաշտպանական արձագանքը նյարդային ուժեղ սթրեսներին ու հյուծվածությանը: Երբ մարդու հոգեկան աշխարհը չի ցանկանում համակերպվել իրականության հետ, օրգանիզմի պաշտպանական մեխանիզմը նրան խորը քնի մեջ է գցում, որպեսզի նյարդային համակարգը և ուղեղը կարողանան հաղթահարել այդ ամենը:

Այս երևույթի մասին խոսելիս ակամայից հիշում ենք «Քնած գեղեցկուհին»  հեքիաթը, որտեղ գլխավոր հերոսուհուն ևս լեթարգիական քունն է պատում: Եվ նման օրինակներ դեռ շատ կան: Հեքիաթները, պատմությունները, որքան էլ երևակայական են եղել, այնուամենայնիվ, իրական տանջանքների պատճառ են դարձել: Պատկերացնելն անգամ սարսափելի է, որ քնած մարդուն կարող են մահացածի տեղ ընդունել ու թաղել: Իսկ որքանո՞վ է այս ամենը համապատասխանում իրականությանը, քնած գեղեցկուհու մասին պատմությունը հեքիա՞թ է, թե՞ կարող էր նաև իրական լինել` ոչ ոք չի կարող հստակ ասել:

Կեղծ մահվան նոպաները միշտ էլ սկսվում են անսպասելի և նույնքան անսպասելի էլ ավարտվում են: Երբեմն նախանշաններ են լինում:  Քուն մտնելու պատճառները կարող են շատ տարբեր լինել: Պատճառ կարող է դառնալ գլխին ստացած ծանր հարվածը, արյան մեծ կորուստը, կամ էլ առանց որևէ պատճառի մարդ կարող է լեթարգիական քուն մտնել:

Լեթարգիական քունը կարո՞ղ է տասնամյակներ տևել

Լեթարգիական քունը կարող է տևել անգամ մի քանի տասնյակ տարի: Քնած ժամանակ, անկախ դրա տևողությունից, մարդն արտաքնապես չի փոխվում: Նրա մտավոր ու ֆիզիկական զարգացումը մնում է նույն մակարդակի վրա, ինչ քնելու պահին էր: Սակայն արթնանալուց հետո օրգանիզմում կտրուկ փոփոխություններ են կատարվում: Արթնանալուց հետո մարդը միգուցե զարմացնի շրջապատին իր թարմ ու պահպանված տեսքով, սակայն կարճ ժամանակ անց այդ տեսքը լիովին փոփոխվում է, սկսվում է օրգանիզմի արագընթաց քայքայման և ծերացման գործընթացը: Մարդը ոչ միայն սկսում է համապատասխանել իր իրական տարիքին, այլև արագ ծերանում է: Շատերն արթնանալուց հետո շուտ մահանում են, սակայն դեպքեր են եղել, որ ապրել են 20-30 տարի: Ամեն ինչ կախված է այն բանից, թե որ տարիքում և առողջական ինչպիսի վիճակում են քնել:

Լեթարգիան կյանքի համար վտանգ չի ներկայացնում: Սակայն մարդկանց միշտ էլ վախեցրել է այն փաստը, որ շրջապատում կարող են լեթարգիական քունը շփոթել մահվան հետ և մարդուն ողջ թաղել: Ու որքան էլ սարսափելի և անիրական  է հնչում այս երևույթը, սակայն արձանագրված դեպքերը փաստում են դրա գոյության մասին:

Հեղինակ՝ Էլեն Միրզոյանն, ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետ, առաջին կուրս

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻԵԴ որոշման մանրամասները

Հաջորդը

Պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. Փաշինյան 

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՊԵԿ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտեի  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 378 նոր դեպք

COVID-19. Նոյեմբերի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, 378 նոր դեպք5966 թեստավորում1962 առողջացած39 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության…
Դիտել

FIFA The Best. Հայաստանի հավաքականների մարզիչների և ավագների քվեարկությունը

Փետրվարի 27-ին կկայանա FIFA The Best մրցանակաբաշխությունը, որտեղ ՖԻՖԱ-ն կամփոփի 2022-ը և կհայտարարի տարվա լավագույններին։ Հայաստանի ազգային հավաքականի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share