Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու հարցը բազմիցս եղել է օրակարգում. Պեսկով

Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու թեման մեկ անգամ չէ, որ եղել է օրակարգում, սակայն ցանկացած առաքելություն կարող է ներգրավվել միայն հակամարտության երկու կողմերի՝ և՛ Երևանի, և՛ Բաքվի համաձայնությամբ, լրագրողների հետ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Աշխատանքային, տարբեր մակարդակներում մշտական ​​շփումներ են տեղի ունենում: Իհարկե, այս թեման բազմիցս եղել է օրակարգում: Բայց պարզ է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ», – ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները քննարկել են այս թեման։

ТАСС-ը մեջբերում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով նախօրեին հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը կարող է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղ բազմազգ առաքելության ուղարկումը, եթե ինքը «չի կարող կատարել իր պարտավորությունները»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ըմբռնումով ենք մոտենում Հայաստանում ստեղծված իրավիճակին. ՀԱՊԿ քարտուղարություն

Հաջորդը

Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը

Առնչվող նյութեր
Դիտել

Նախագահ Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հայաստանի նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մարդու…
Դիտել

Հայ-հնդկական ռազմական գործակցության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share