Լիլիթ Մակունցը երախտագիտությունն է հայտնել Ադամ Շիֆին՝ Հայաստանին շարունակական աջակցության համար

Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականին` Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող խնդիրներին շարունակական աջակցության և նվիրվածության համար: Նա երախտագիտություն է հայտնել նաև կոնգրեսական Շիֆի և մյուս գործընկերների կողմից հովանավորվող վերջին օրենսդրական լրացման համար, որը պետք է ներառվի 2022 թվականի Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում:

Դեսպան Լիլիթ Մակունցը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո առաջացած անվտանգային խնդիրները և այդ համատեքստում ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Այդ առումով կոնգրեսական Շիֆը հայտնել է իր վճռականությունը և պատրաստակամությունը` շարունակելու իր ջանքերը Հայաստանի առջև ծառացած անվտանգային և հումանիտար մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ:

Զրուցակիցներն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՉԼ․ Կրիշտիանու Ռոնալդուն հաղթանակ պարգեւեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Հաջորդը

Դավիթ Տոնոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ․ ԱԱԾ

Առնչվող նյութեր
Դիտել

Ացախի խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին

Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած…
Դիտել

Երևանի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.867.160.500 դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից

Պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում քաղաքաշինության ոլորտին առնչվող մի շարք մշտադիտարկումների արդյունքներ։ Մշտադիտարկումների համար հիմք են…
Դիտել

Հռոմի պապը կոչ է արել աղոթել միջուկային պատերազմ թույլ չտալու համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աղոթել Աստվածամորը, որպեսզի աշխարհը զերծ պահի միջուկային պատերազմից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share