Լիլիթ Մկրտչյանը 4-րդն է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում

Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Պրահայում անցկացված Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

ԵԱ-ի վերջին՝ 11-րդ տուրում Մկրտչյանն ուժերը չափել է Լեհաստանի ներկայացուցիչ Մոնիկա Սոչկոյի հետ և հաշտություն կնքել՝ վաստակելով 8 միավոր: Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլին: Նա նաև պարգևատրվել է 6 հազար եվրոյով:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Մոնիկա Սոչկոն՝ վաստակած 8,5 միավորով:

Աշխարհի առաջնության որակավորման փուլի ուղեգիր է նվաճել նաև Աննա Սարգսյանը, որը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը (7,5 միավոր):

Եվրոպայի նախորդ տարվա չեմպիոնուհի Էլինա Դանիելյանը վերջին տուրում պարտություն է կրել և 7 միավորով զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը: Միջազգային գրոսմայստեր, Հայաստանի վեցակի չեմպիոն, Եվրոպայի թիմային առաջնության հաղթող և Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանը՝ որպես պաշտոնական խոսնակ, մասնակցել է նաև շախմատի կանանց 2022 թվականի կոնֆերանսին, որը կայացել է Եվրոպայի անհատական առաջնության ընթացքում: Կոնֆերանսի նպատակն է եղել ցույց տալ կանանց և աղջիկների դերն ու կարևորությունը համաշխարհային շախմատում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մարիա Գևորգյանն ու Մարիամ Մկրտչյանը 6,5-ական միավոր են վաստակել՝ զբաղեցնելով համապատասխանաբար 22-րդ և 25-րդ հորիզոնականները, իսկ Սուսաննա Գաբոյանն առաջնությունն ավարտել է 78-րդ տեղում:

Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 123 շախմատիտստուհի է մասնակցել: Անցկացվել է 11 տուր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնելու հայց է ներկայացրել Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակի շուրջ

Հաջորդը

Գլխավոր դատախազության արձագանքը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա

Իմ առաջարկով և ԵՄ-ի ֆինանսավորմամբ առաջիկա 2 տարիներին կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա Օմբուդսմանի աշխատակազմում, կստեղծվեն մարզային նոր ստորաբաժանումներ…
Դիտել

Հարկային եկամուտները աճել են 12.7 տոկոսով

Հայաստանում 2021-ի հունվար-հոկտեմբերին հավաքագրված հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճել են 12.7 տոկոսով: Այս մասին ԱԺ…
Դիտել

Ասադը հաղթել է Սիրիայի նախագահի ընտրություններում

Սիրիայի նախագահի ընտրություններում ձայների 95,1%-ով հաղթել է Բաշար Ասադը: Այս մասին հայտարարել է Սիրիայի խորհրդարանի խոսնակ Համմուդա Սաբբագը:Ընտրողների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share