ԼՂ կարգավիճակի հարցում տարաձայնությունները պահպանվում են. Զախարովա

Ռուսաստանը ներկայում ջանքերը կենտրոնացրել է այն ձևաչափերի վրա, որոնք Լեռնային Ղարաբաղի հարցով իրական արդյունք են ապահովում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա ընդգծել է, որ խոսքը վերաբերում է Մոսկվայի, Երևանի ու Բաքվի միջև՝ բարձր մակարդակով եռակողմ համաձայնություններին:

«Բաքվի ու Երևանի միջև պահպանվում են սկզբունքային տարաձայնությունները Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Մենք տեսնում ենք մեր դերակատարությունը կողմերի մերձեցման հարցում»,- նշել է Զախարովան:

Զախարովան հայտարարել է, որ աջակցություն ցուցաբերելով Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում՝ ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով։

«Դրանք պատրաստվել են Բաքվում և կառուցողական արձագանք ստացել Երևանից: Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների ներդաշնակեցման համար»,- հայտարարել է Զախարովան:

Զախարովայի խոսքով Մոսկվան շարունակում է ակտիվ աշխատանքը Բաքվի և Երևանի հետ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում:

«Մենք ընդգծում ենք երկու կողմերի պատրաստակամությունը՝ միմյանց ընդառաջելու. այս հարցերով նախապատրաստվում են բարձր մակարդակով եռակողմ շփումներ»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոստիկանությունը հավաքների մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հասարակական կարգի խափանմանն ուղղված գործողություններից

Հաջորդը

Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքները երկարաձգվել են

Առնչվող նյութեր
Դիտել

Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ում, Լաչինի միջանցքում իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում նախատեսում է քննարկել  Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում:…
Դիտել

Հանդիպումը ընդհանուր առմամբ շատ դրակն էր․Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչում կայացած եռակողմ հանդիպումն ու քննարկումն ընդհանուր առմամբ գնահատեց շատ դրական գնահատեց։ Նիկոլ…
Դիտել

ԱՄՆ-ն կարող է ժամանակավորապես դադարեցնել բենզինի վաճառքից հարկերի գանձումը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրն ասել է, թե քննարկում է բենզինի հարկի հետ կապված ժամանակավոր դադար հաստատելու…
Դիտել

ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նոր զեկույցով Ադրբեջանին կոչ է անում դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստել է Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները վերանայող նոր զեկույց, որում Ադրբեջանին կոչ է արվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share