ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում միջազգային հանրության  ակտիվությունը պետք է  էականորեն մեծանա․ վարչապետ

ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին  մեծ միջազային արձագանք է ստացել։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարության նախորդ նիստում ես արձանագրեցի մեր հավաքական  ջանքերի կարևորությունը՝ Լաչինի միջանցքը  Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակելու փաստի  միջազգային տեսանելիությունը մեծացնելու համար։ Տեսնում ենք, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին  մեծ միջազային արձագանք է ստացել։ Նախորդ օրը կարևորագույն քննարկում տեղի ուեցավ ՄԱԿ-ի ԱԽ-ում՝  այս հարցի վերաբերյալ, տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ  շարունակում են հստակ գնահատական հնչեցնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ 

Փաշինյանն ընդգծել է, որ մեր միասնական ջանքերն այս ուղղությամբ պիտի ավելի մեծացնենք։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել հստակ գնահատական հնչեցրած բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, շնորհակալություն եմ հայտնում նաև հայաստանյան և սփյուռքյան  այն կազմակերպություններին, անհատներին, մասնագիտական խմբերին, ովքեր ջանքեր են գործադրում  Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելիության աճի համար։ Մեր միասնական ջանքերն այս ուղղությամբ պիտի ավելի մեծացնենք։ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում միջազգային հանրության  ակտիվությունը պետք է  էականորեն մեծանա։ Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք  ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի  փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- նշեց վարչապետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. Փաշինյան 

Հաջորդը

ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները․ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսական զինուժը շարունակում է հուժկու հարվածները Ուկրաինայի բնակավայրերին

Ուկրաինայի տարբեր շրջաններում չեն դադարում կատաղի մարտերը ուկրաինական զորքերի և երկիր ներխուժած ռուսական բանակի միջև։ Մարտեր են ընթանում՝…
Դիտել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել. ՆԱՏՕ գլխավոր քարտուղար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը: Վարչապետը ողջունել…
Դիտել

ԱԺ-ում շշեր են նետում միմյանց վրա (տեսանյութ)

Ազգային ժողովում այօր շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը։ Նիստի ընթացքում հերթական միջադեպը գրանցվեց: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share