Լուիս Էնրիկեն պաշտոնանկ է արվել․ Իսպանիայի հավաքականը նոր մարզիչ ունի

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան «ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին հեռացրել է զբաղեցրած պաշտոնից։

«Մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում Լուիս Էնրիկեին և նրա անձնակազմին իրենց հետագա մասնագիտական ​​նախագծերում: Այս մարզիչը վաստակել է ողջ ֆեդերացիայի սերն ու հիացմունքը»,- գրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Լուիս դե լա Ֆուենտեն։ 61-ամյա մասնագետը գլխավորում էր Իսպանիայի երիտասարդական հավաքականը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ում Իսպանիայի հավաքականը հասավ մինչև 1/8 եզրափակիչ և այդ փուլում պարտվեց Մարոկկոյի հավաքականին 11 մետրանոց հարվածաշարում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ամրապնդվում է կապը ԵՊՀ և Ֆրեզնոյի համալսարանի միջև

Հաջորդը

Տաթև-Աղվանի ավտոճանապարհը խցանված է

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով տեսանելի առաջընթաց դեռ չկա․ Ռուբինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենակարևորը քաղաքական կամքն է։ Եթե քաղաքական կամք կա, ապա հանդիպման վայրը դառնում է զուտ…
Դիտել

Լիզ Թրասը պաշտոնապես կփոխարինի Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

Բրիտանական Պահպանողական կուսակցության առաջնորդ Լիզ Թրասը երեքշաբթի կնշանակվի Միացյալ Թագավորության վարչապետ։ Այս պաշտոնում նա հաջորդեց Բորիս Ջոնսոնին: Նախօրեին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share