Խաղաղապահ զորախումբը ադրբեջանական կողմից հրադադարի խախտման դեպք է արձանագրել

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր՝ նոյեմբերի 24-ին, իր պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Միջադեպը գրանցվել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի հարևանությամբ: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ հետաքննում է միջադեպի մանրամասները:

Նշվում է նաև, որ զորախմբի կողմից պարեկություն է իրականացվել երեք ուղղություններով՝Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Լունապարկում» ատրակցիոնի նստարանը պոկվել և մի քանի մետր շպրտվել է, կա վիրավոր

Հաջորդը

Վաղը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից Սայաթ-Նովա փողոց երթևեկությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններն անում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը թույլ չտալու համար․ Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ ընտրություններում…
Դիտել

Սյունիքի որոշ գյուղերում խաթարվել է դպրոցների բնականոն աշխատանքը. ՀՀ ՄԻՊ

Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող գյուղում Ճակատեն-Կապան ճանապարհին ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share