Խաղաղության դարաշրջանի սպասումներն այնքան էլ իրատեսական չեն. Ռոբերտ Ղեւոնդյան

Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղի ունեցող ագրեսիան սողացող պատերազմի փուլերից մեկն է: Այս կարծիքին է քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը: Նա այս փուլը վերջինը չի համարում՝ ժամանակ առ ժամանակ նման սրացումներ տարբեր հատվածներում եւ տարբեր մասշտաբների լինելու են:

«Սա ցույց է տալիս, որ պետք է պատրաստ լինենք այդպիսի զարգացումների, պատրաստ լինենք նվազեցնելու մեր կորուստները, թե մարդկային, թե տարածքային եւ թե քաղաքական առումով: Սպասումներ որ կփոխվի իրավիճակը եւ կլինի խաղաղության դարաշրջան, ինչպես վարչապետն է նշում, այնքան էլ իրատեսական չէ»,-նշում է քաղաքագետը: 

Վերջին իրադարձությունների հետ կապված Հայաստանի իշխանությունների արձագանքի վերաբերյալ՝ քաղաքագետը նշեց, որ այս անգամ ունենք առաջընթաց:

«Առաջին հերթին, ինպես տեսանք Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ դիմելու ենք մեր գործընկերներին, իսկ եթե չօգնեն կփորձենք այլ հնարավորություններ օգտագործել: Նախկինում նման հայտարարություններ չեն եղել: Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունը հասկանում է, որ պետք է անվտանգության խնդիրների լուծումները դիվերսիֆիկացնել: Առանց դրա հնարավոր չէ, թե մեր տարածաշրջանում, թե այն իրավիճակում որում մենք հայտնվել ենք»:

Քաղաքագետը ներքին գործընթացները խնդրահարույց է համարում:

«Ինչ վերաբերում է ներքին գործընթացներին,  ապա խնրդահարույց է՝ արմատական ընդդիմության թշնամական վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ: Հատկապես մի իրավիճակում, երբ կա արտաքին խնդիր: Ցանկալի կլիներ, որպեսզի ներքին բոլոր քաղաքական ուժերը համախմբվեին տվյալ պահին: Հետագայում՝ իհարկե քաղաքական խաղում նրանք կարող են հակասություններ ունենալ, բայց արտաքին թշնամու դեմ նման դրսեւորումները միայն թուլացնում է երկիրը»:

Ռոբերտ Ղեւոնդյանը կարծում է, որ մենք ունենք ներուժ եւ հնարավարություն դիվերսիֆիկացնելու անվտանգային հարցերը:

«Ընդամենը պետք է փորձել Ռուսաստանի հետ աշխատել ավելի արդյունավետ, ավելի արդյունավետ օգտագործել Ռուսաստանի հնարավորությունները: Անհրաժեշտ է նաեւ, որ մեր արտգործնախարարությունն ավելի բազմակողմանի աշխատի: Նախկինում էլ նշել եմ, որ անհարժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ: Այսօր էլ այնպիսի իրավիճակում ենք, որ անհրաժեշտ են ոչ ստանդարտ գործողություններ: Այդ հնարավորությունները Հայաստանը ունի, ընդամենը պետք է աշխատել ոչ միայն Ռուսաստանի, կամ արեւմուտքի, այլեւ բոլոր ուղղություններով եւ փորձել գտնել համատեղվող շահեր եւ դրանք օգտագործել»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վրաստանը չի մասնակցի Հարավային Կովկասի «3 + 3» հարթակին.

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Բրյուսելում կհանդիպեն

Առնչվող նյութեր
Դիտել

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել

Հաշվի առնելով համացանցում և սոցիալական հարթակներում տարածվող մահերի պատճառների մասին չստուգված լուրերը` առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է. Հայաստանի…
Դիտել

Չափազանց վտանգավոր և դատապարտելի եմ համարում որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որոում ասված է․ «Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության…
Դիտել

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

«Միջազգային կրթություն և վարժանք» ծրագրի շրջանակներում (IMET), ամերիկյան կառավարության աջակցությամբ, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում ստեղծված լինգաֆոնային լսարանի բացման արարողությանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share