Խնդրում եմ որևէ մեկը չթերագնահատի ծխախոտի նեգատիվ ազդեցությունը մեր հանրային առողջության վրա. Նիկոլ Փաշինյան

2022-ի հունվարի մեկից ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում։ Այս քայլը ևս կարևոր խթան կհանդիսանա ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և երիտասարդներին առողջ պահելու հանձնառությանը։ Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ըստ նախարարի Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27,9 տոկոսը ծխում է։ Ծխողների գերակշռող մասը տղամարդիկ են, և յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխող է

«Մեր քաղաքականությունն ու հանձնառությունն է հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և այս օգտագործման արդյունքում նաև առողջությանը պատճառած վնասների կանխմանը։ 2020 թվականին ընդունվեց Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքը, որը որոշ դրույթներով 2021 թվականից արդեն կյանքի է կոչվել։ Բայց հնարավորություն ու ժամանակ է տրվել տնտեսվարողներին իրենց գործունեությունն այնպես դասավորել, որպեսզի հնարավորինս նվազ վնասներով մենք ունենանք այսօրվա դրույթների կիրառումը։ Այսպիսով, հունվարի մեկից ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութների»,- ասաց նախարարը։

Օրենքի կատարման վերահսկողությունն իրականացնելու են տեսչական մարմինները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն մարտ ամսից արգելվելու է ծխախոտի օգտագործումը բոլոր փակ տարածքներում, ներառյալ՝ բացօթյա սրճարաններում։

«Ընդհանուր առամամբ սա շատ կարևոր է, և ես խնդրում եմ որևէ մեկը չթերագնահատի ծխախոտի նեգատիվ ազդեցությունը մեր հանրային առողջության վրա»,-ասաց վարչապետը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

2022 թվական ենք մտնում բարեփոխումների բավական լուրջ մեկնարկով. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Երկուշաբթի կհրապարակվի առողջապահության նախարարի հրամանը

Առնչվող նյութեր
Դիտել

Կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի…
Դիտել

Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ հունիսի 29-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների…
Դիտել

46 քրեական վարույթ, 16 մեղադրյալ․սեպտեմբերի ագրեսիայի փաստով իրականացվող քննության արդյունքները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share