Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է գերիների հարազատների մասնակցությամբ լսումներ անցկացնել

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է գերիների հարցով լսումներ անցկացնել, որի ներկա կլինեն նաեւ գերիների, անհետ կորած համարվող անձանց հարազատները, նաեւ պատկան մարմինների ներկայացուցիչներին: Այս մասին ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում հայտնել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Նկատի առնելով երեկվանից գերիների, անհետ կորածների հարազատների պահանջներն ու վրդովմունքը, ԱԺ շենքի հարակից տարածքում մեր հայրենակիցների հավաքը՝ առաջարկում ենք կոնսենսուսով որոշում կայացնել այսօր՝ կառավարության հետ հարցուպատասխանից հետո անցկացնել լսում՝ հրավիրելով Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարարին, ԱԱԾ տնօրենին, արտաքին գործերի նախարարին, ինչպես նաև հարազատների ներկայացուցիչներին՝ հնչեցվող հարցերին պատասխաններ տալու համար»,-ասաց Մինասյանը:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ հայրենակիցները բազմաթիվ հարցեր են հնչեցնում, և հիմա դա շատ իրական հնարավորություն է, որ այստեղ բոլոր հարցերին պատասխաններ տրվեն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունը

Հաջորդը

Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անակնկալ է եղել Հայաստանի համար. Մհեր Գրիգորյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսական ներխուժումն Ուկրաինա շարունակվում է. Վերջին իրադարձությունները ամփոփ

Երկուշաբթի օրը Գոմելում կայացել են պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների առաջին բանակցությունները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին…
Դիտել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների…
Դիտել

Վարանդայից հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է…
Դիտել

Եթե Ադրբեջանը ցանկանա օգտվել 3 անցակետերից, հայկական կողմը պատրաստ է ընդունել. ՊԵԿ նախագահ

Հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերը գրեթե պատրաստ են և, եթե Ադրբեջանը ցանկանա օգտվել այդ անցակետերից, հայկական կողմը պատրաստ է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share