Կաթնային յուղ պարունակող կաթնամթերքը խանութներում առանձին դարակաշարերում կտեղադրվի

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է կաթնամթերքում կաթնային յուղ (կաթնային ճարպ) պարունակող ապրանքները խանութներում տեղադրել առանձին դարակաշարերում և ընթեռնելի հատուկ նշումով։

Ազգային ժողովում ներկայացնելով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այսօր  կաթնամթերք արտադրողների կողմից թթվասերի, պանրի կամ այլ արտադրանքի մեջ պարունակվող բնական կաթի եւ կաթնային յուղի  տոկոսային հարաբերություններով պայմանավորված առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղ պարունակող կաթնային արտադրանքը սպառողական դարակաշարով եւ «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» ընթեռնելի եւ տեղադրված տեսանելի վայրում հատուկ տեսակի նշումով տարբերանշելու պահանջ օրենսդրորեն սահմանված չէ:

Նախարարի խոսքով համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի եւ կաթնային յուղի պարունակությամբ կաթնամթերք արտադրող տնտեսվարող սուբյեկտների միջեւ, ինչպես նաեւ խոչընդոտներ է առաջացնում տվյալ ապրանքատեսակները սպառողի համար ավելի մատչելի ձեւով ներկայացնելու եւ տարբերակելու համար:

Քերոբյանն ասաց, որ հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է նշված օրենսդրական փաթեթը՝ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայմաններ ապահովելու, ինչպես նաեւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՊՀ մանրէաբանների նոր բացահայտումը

Հաջորդը

Հովհաննես Խաչատրյանն ընտրվեց

Առնչվող նյութեր
Դիտել

2023 թվականի համար Հայաստանը կունենա 4.4 տոկոս տնտեսական աճ․ ՀԲ կանխատեսումը

Համաշխարհային բանկը 2023 թվականի համար Հայաստանում կանխատեսում է 4.4 տոկոս տնտեսական աճ՝ իր նախորդ կանխատեսման ցուցանիշը բարձրացնելով 0.3…
Դիտել

ՄԹ-ում ՀՀ դեսպանը կարեւորել է Բաքվում մինչ օրս գտնվող ռազմագերիների հայրենիք վերադարձի հարցը

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է ՄԹ խորհրդարանի Համայնքի պալատի լեյբորիստական կուսակցության եւ ՄԹ-ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share