Արցախի Կաղարծի համայնքում բնակելի տուն է այրվել. տանտերը մահացել է

Նոյեմբերի 3-ին ժամը 21:16-ին Արցախի Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնում տեղեկություն է ստացվել Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Բնակչությանն օգնելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարական մասի 2 մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջմանն օգնել են Կաղարծի համայնքից 5 բնակիչ : Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել` ժամը 00:30-ին: Ամբողջությամբ այրվել է Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի բնակիչ Ն.Գ-ին պատկանող երկհարկանի բնակելի տունը, որի ներսում հայտնաբերվել է տան տիրոջ դին: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առաջարկվող տարածաշրջանային գործակցության ձեւաչափերը պետք է չկրկնօրինակեն արդեն գոյություն ունեցողներին. Վահե Գեւորգյան

Հաջորդը

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հարցերով համազեկուցողներին

Առնչվող նյութեր
Դիտել

Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն. կիրառվել է կալանք

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը այսօր ներկայացել է Գլխավոր դատախազություն: Այս մասին տեղեկացնում են Դատախազությունից։ Դատախազությունից նշեցին, որ…
Դիտել

Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով. «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ…
Դիտել

Մենք նախաձեռնում ենք «Ապրելու Արցախ» հիմնադրամի ստեղծումը. Մանե Թանդիլյան

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նախաձեռնում են ստեղծել…
Դիտել

Բաքուն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 12:00-13:50-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share