Կամիկաձե ԱԹՍ-ներ, Akash հրթիռային համակարգեր․ ըստ հնդկական ԶԼՄ-ի՝ ՀՀ-ն դիտարկում է նոր զինատեսակների ձեռքբերումը

Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից ավելի շատ պաշտպանական զինատեսակների ձեռքբերումը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, միջին հեռահարության երկիր-օդ հրթիռային համակարգերի, ինչպիսին է Akash-ը:

Նշվում է, որ նախօրեին Գանդինագարում «DefExpo 2022»-ի շրջանակներում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի երկկողմ հանդիպումը հայ գործընկերոջ՝ Սուրեն Պապիկյանի հետ, որտեղ քննարկվել է ռազմական խորը համագործությունը։Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը,հղում անելով հնդկական The Print պարբերականին:

Լրատվականը գրում է, որ հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև միջակառավարական պայմանագրի ստորագրումից հետո ընդամենը շաբաթներ անց։ Ըստ պարբերականի՝ այդ պայմանագրով Հայաստանը ստանալու է Pinaka  հրթիռային համակարգեր, Konkurs հակատանկային հրթիռներ և զինամթերքի լայն տեսականի, ներառյալ` 80 մմ ականանետեր։

Թեև հնդկաստանի կառավարության աղբյուրները առայժմ լռություն են պահպանում նախօրեին երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման մանրամասների մասին, սակայն նշում են, որ «առանցքը պաշտպանական համագործակցությունն է եղել»։

Ամեն դեպքում աղբյուրները լրատվամիջոցին հայտնել են, որ Հայաստանը  դիտարկում է ոչ միայն տեղական արտադրության Akash հակաօդային պաշտպանության համակարգերի, այլև Հնդկաստանում մասնավոր ընկերությունների՝  Tata Advanced Systems Limited-ի (TASL) և Solar Industries-ի մշակած կամիկաձե անօդաչուների ձեռքբերումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի են DigiTec 2022-ի անցկացման նոր օրերը

Հաջորդը

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց

Առնչվող նյութեր
Դիտել

Ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած

Նոյեմբերի 25-ին, ժամը 09։54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ջամշլու գյուղերի ավտո­ճանապարհին տեղի է ունեցել…
Դիտել

ԱՄՆ շարունակելու է բարեփոխումների համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը․ ԱՄՆ պետքարտուղար

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է զրուցակցին այդ բարձր…
Դիտել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող…
Դիտել

ՏԿԵ նախարարն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share