Կայացավ գազաբալոնների վկայագրման 23-րդ լիցենզավորված կայանի բացումը. ՏԿԵ նախարարը ծանոթացավ սարքավորումներին

Երևանում և մարզերում այս պահին գործում է գազաբալոնների վկայագրման 23 լիցենզավորված կազմակերպություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մասնակցեց Երևանի Շենգավիթ համայնքի Շիրակի 11 հասցում գտնվող «Գազաբալոնների ճնշաչափման կայան»-ի բացմանը և ծանոթացավ սարքավորումներին:

Կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Էդգար Ղամբարյանն ընդգծեց, որ տեղամասը գործում է գազաբալոնների վկայագրման օրենքին համապատասխան:

«Այստեղ կատարվում է գազաբալոնային համակարգերով կահավորված տրանսպորտային միջոցների գազաբալոնի պարբերական վկայագրում, որի մեջ ամենակարևոր բաղադրիչը ճնշափորձարկումն է, ինչպես նաև բալոնների արտադրման և շահագործման ժամկետների վերահսկումը»,- նշեց Ղամբարյանը:

Նրա համոզմամբ՝ օրենքի կիրառումը ազգաբնակչությանը մեծ ռիսկերից հեռու է պահելու: Գազաբալոնների վկայագրում կամ ճնշափորձարկում կատարելու համար կայանում պահանջվում է 12-15 հազար դրամ: Այս պահն արտադրման ավարտին է հասցված ևս 3 կայանի համար նախատեսվող հաստոցների խումբ: Մինչև տարվա  վերջ նույն բրենդի ներքո նախատեսում է  ևս 10 կայանի բացում:

Նախարար Սանոսյանը շեշտեց՝ կառավարությունը նման նախաձեռնությամբ հեշտացնում է վարորդների կյանքը: Նախարարը  քաղաքացիներին հորդորեց մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում:

«Սա 23-րդ կայանն է: Նախարարությունում ևս 3 կայանի փաստաթղթեր են շրջանառվում, մոտ օրերս ևս 3 կայան գործունեության թույլտվություն կստանա: Հավանաբար, փոփոխություններ կկատարվեն նորմատիվների հետ կապված, քանի որ ուզում ենք, որպեսզի  մի շարք տարածքներ  նման կայաններ ունենալու հնարավորություն ունենան»,- նշեց Սանոսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գազալցակայանները կտուգանվեն չվկայագրված գազաբալոնները լիցքավորելու պարագայում

Հաջորդը

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանում է, սպասվում են կարևոր հանդիպումներ

Առնչվող նյութեր
Դիտել

Թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվող կինը վերադարձավ Հայաստան և կալանավորվեց

Ոստիկանության Սևանի բաժնի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 29-ին Ստամբուլ-Երևան…
Դիտել

Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հունիսի 26-ին, ժամը 09:30-ին Մասիս քաղաքի աղբավայրում վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share