Կայացավ Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքների միջազգային մրցույթը

Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար 2021թ. դեկտեմբերի 23-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների էլեկտրոնային համակարգում տեղադրվել էր մրցութային փաթեթ և հայտարարվել էր մրցույթ:

Հայտերի ընդունելության վերջնաժամկետի լրանալով պայմանավորված՝ մրցութային ամբողջական փաթեթների ուսումնասիրման նպատակով գնահատող հանձնաժողովի կողմից պաշտոնապես բացվել են կազմակերպությունների ներկայացրած հայտերը։

Գնահատող հանձնաժողովը, որի կազմում են ՊԵԿ-ի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, կուսումնասիրի տվյալ կազմակերպությունների ներկայացրած մրցութային ամբողջական փաթեթները, նրանց նախկինում կատարած աշխատանքներն ու ներկայացրած գնային առաջարկները:
Ներկայացված հայտերի վավերականության ժամկետը 120 օր է:

Հավելենք, որ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիրն» իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված վարկային և դրամաշնորհային համաձայնագրի համաձայն:

Ծրագրի արժեքը մոտավորապես 21 միլիոն եվրո է, շինարարական աշխատանքները տևելու են 30 ամիս:

Սահմանային անցակետը լինելու է գերժամանակակից, անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով՝ նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք՝ 4000 քմ կառուցապատման մակերեսով՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով, 40000 քմ ավտոկայանատեղի, մուտքային և ելքային 5 հոսանքագիծ, ինչպես նաև

հագեցած է լինելու գերժամանակակից ռենտգեն-սարքավորումներով:
Մեղրիի անցակետի արդիականացումը կարագացնի և կհեշտացնի սպասարկումը, ինչպես նաև կնպաստի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաև տարանցիկ փոխադրումներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը՝ Բրյուսելի եռակողմ հանդիպման մասին

Հաջորդը

Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել է 4 տոննա բժշկական պարագաններ

Առնչվող նյութեր
Դիտել

Աստանայում մեկնարկել է Պուտինի և Էրդողանի հանդիպումը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Ասիայում փոխգործության և վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր…
Դիտել

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պարբերաբար նախանշել է այն մարտահրավերները, որոնք կապված են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ՝ հատկապես Հայաստանի…
Դիտել

Կայացրել եմ քաղաքական կարևոր որոշում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին:…
Դիտել

Կարեն Անդրեասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 5-ի հրամանագրով Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշման մեջ մասնավորապես նշված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share