Կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը (տեսանյութ)

Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։

Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։

Հնադիպման մեկնարկին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց՝ մեզ ոգևորում է փաստը, որ բախումները դադարել են, և վերջին օրերին նոր սրացում չի եղել:

«Թե՛ Հայաստանի, թե Ադրբեջանի առաջնորդների հետ իմ հեռախոսազրույցներում Փաշինյանն ու Ալիևը ասացին, որ պատրաստ են խաղաղության: Ամուր, կայուն դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է յուրաքանչյուրի համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լուծումը տարբերակ չէ, փոխարենը կա դիվանագիտական ճանապարհը, որը տանում է խաղաղության. դիվանագիտական այդ ջանքերին աջակցելու համար է Միացյալ Նահանգները բանակցությունների հրավիրել երկու կողմերին»,- հայտարարել է Բլինքենը:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին  կոչ է արել նորից հանդիպել մինչև սեպտեմբերի վերջ։ Այս մասին հայտնել է պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

Սեպտեմբերին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ռազմական բախումներն ամենակատաղին էին՝ 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո: Այդ բախումների հետևանքով հայկական կողմից ըստ պաշտոնական տվյալի զոհված և անհետ կորած է համարվում 207 մարդ, ադրբեջանական կողմը հայտարարել է 79 զոհի մասին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներն իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին

Հաջորդը

Starmus փառատոնի խորհուրդը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի հանդիպումը

Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի հերթական հանդիպումը:…
Դիտել

«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 15։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված։…
Դիտել

Բուռն ծափեր ու լեփ-լեցուն դահլիճ. կայացավ «Սիմֆոնիկ ռոքը»-ը

Հանրահայտ ռոք երգերը՝ երևանյան բեմում: Հունիսի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը, որի…
Դիտել

ԱՄՆ-ն Բրյուսելյան բանակցությունների մաս չի եղել. Պատել

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վենդանտ Պատելը անդրադարձել է Բրյուսելում կայացած հայ-ադրբեջանական բանակցություններին։ Պատելը, մասնավորապես, հայտարարել է. «Բրյուսելի բանակցությունների վերաբերյալ որևէ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share