Կայացել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ դեսպաններ Թրեյսին, Դեգնանը և Լիցենբերգերը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ Օլսոնը, Կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին մասնակցել են հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին, որը տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։

«Անցած տարի նոր կորոնավիրուսի պատճառով այս համաժողովը չկարողացանք անցկացնել, սակայն ուրախ ենք վերականգնել տարածաշրջանի և մայրաքաղաք Վաշինգտոնի մեր գործընկերների հետ հավաքվելու, մտքեր, գաղափարներ և տեղեկություններ փոխանակելու այս վաղեմի ավանդույթը։

Նախքան նոր կորոնավիրուսի համավարակը այսօրինակ համաժողովներ կազմակերպվել են Բաքվի և Թբիլիսիի ԱՄՆ դեսպանատներում՝ համապատասխանաբար 2019 և 2018թթ․։ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակին ընդառաջ՝ մենք ընդգծում ենք, որ հանձնառու ենք ամրապնդել մեր գործընկերային կապերը և աջակցել տարածաշրջանի ժողովուրդների առավել անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագայի կերտմանը»,-նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խախտվել է հայ գերիների կյանքի իրավունքը. ՄԻԵԴ-ը վճիռներ է հրապարակել

Հաջորդը

Քննարկում ենք ՀՀ երկաթուղային համակարգը եվրասիական երկաթուղային համակարգին միացնելու հարցը. Վահան Քերոբյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում հոսանքահարված տղամարդը, որի մոտ կլինիկական մահ էր գրանցվել, գիտակցության է եկել

Հուլիսի 31-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, անգիտակից վիճակում ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել գետի ափին հոսանքահարում ստացած…
Դիտել

Վահան Քերոբյանը հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերով երեկ հանդիպել եմ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մաիսն ֆեյսբուքի իր էջում գրել…
Դիտել

Արտակ Մանուկյանը չի մասնակցի ընտրություններին «Իմ Քայլի» համամասնական ցուցակով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը որոշել է չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին նա տեղեկացրել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share