Կանադան Հարավային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում

Հայ-կանադական միջպետական հարաբերությունների զարգացմանը էապես նպաստելը մշտապես եղել է Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններից մեկը։ Այս համատեքստում Հայ դատի հանձնախմբի կողմից մշտապես կարևորվել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանատան հիմնումը՝ որպես միջպետական հարաբերությունների նոր որակի ցուցիչ և հեռանկարային համագործակցության երաշխիք։ Այս ուղղությամբ Հայ դատի Կանադայի հանձնախումբն անցնող տարիների ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով հսկայական աշխատանք է կատարել՝ շարունակապես ընդգծելով, որ Կանադան Մեծ յոթնյակի միակ պետությունն է, որ դիվանագիտական ներկայացուցչություն չունի Հայաստանում։

Հատկանշական է, որ կանադական կառավարության այս որոշմանը ամիսներ առաջ նախորդել էր Եվրոպական Միությունում Կանադայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստեֆան Դիոնի` հատուկ առաքելությամբ այցը Հայաստան։ Հայ դատի Կանադայի հանձնախումբը՝ Կանադայում, իսկ ՀՅԴ Բյուրոյի և Հայ դատի Կենտրոնական խորհրդի ղեկավարները՝ Հայաստանում, դեսպան Դիոնի հետ հանդիպումների ժամանակ անգամ ևս կարևորել էին Կանադայի դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը Հայաստանում։

ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցը, անկախ ՀՀ ներքաղաքական իրավիճակից և ՀՀ գործող իշխանությունների ամոթալի ու պարտվողական կեցվածքից, շարունակելու է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական շահերի սպասարկման աշխատանքները՝ այն համոզմամբ, որ իշխանություններն անցողիկ են, իսկ պետական շահը՝ մնայուն։ Ստեղծված ծանր իրավիճակում, երբ թշնամական պետությունները փորձում են  Հայաստանի Հանրապետությանը պարտադրել միջազգային մեկուսացում և նորանոր զիջումներ, մեր պետությունն առավել քան երբևէ, կարիք ունի միջազգային հարաբերությունների որակական ընդլայնման, ինչի ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը, իր կարողականությունների շրջանակում աշխատում է։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական խորհուրդ

29.06.2022 թ.

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահն ու «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամները քննարկվել են հետպատերազմյան շրջանում երկրի առջև ծառացած խնդիրները

Հաջորդը

Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են թմրավաճառության դեպքեր (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ՄՊՀ-ն Yandex.taxi և Yandex.Eats-ի նկատմամբ վարույթ է հարուցել

ՄՊՀ-ն «Յանդեքս․Տաքսի ԷյԷմ» և «Յանդեքս Սնունդ ԷյԷմ» ՍՊԸ-ների նկատմամբ անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով հարուցել է վարույթ Մրցակցության պաշտպանության…
Դիտել

Տեր-Պետրոսյանը կրկին դիմում է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին միավորվելու կոչով

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հրապարակել է այն հայտարարության տեքստը, որը ս.թ. մարտի 25-ին կայացած հանդիպմանն առաջարկել էր ընդունել ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share