Կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման փորձը

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ջանքերի շնորհիվ կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման փորձը։ Այս մասին տեղեկացնում են արդարադատության նախարարությունից։

2022 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալ Ա. Լ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ պայուսակից հայտնաբերել են երկու պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 57 գրամ քաշով բուսական զանգված, 15 հատ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 14 հատ լիցքավորիչ, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի ականջակալներ և USB լարեր:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ոստիկանապետը պարգեւատրել է Վրաստանի ՆԳ նախարարին

Հաջորդը

Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց

Առնչվող նյութեր
Դիտել

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ադրբեջանական պատվիրակության կազմում 12 հոգի են

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ադրբեջանական պատվիրակության կազմում 12 հոգի են, որոնցից 4-ը մարզիկներ են․ նրանք արդեն ժամանել են Հայաստան։…
Դիտել

Շփման գծի մյուս հատվածներում օպերատիվ-մարտավարական իրավիճակը հանգիստ է

Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունը։ «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը…
Դիտել

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է Երևանի քաղաքապետարանին

Երևանի ավագանին քննարկում է «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի կողմից նվիրաբերված անշարժ գույքն ընդունելու հարցը։ Ըստ որոշման հիմնավորումների՝ «Գաֆէսճեան թանգարան»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share