Կանխվել է ՀՀ-ից Թուրքիա և ԱՄԷ ոսկու ապօրինի տեղափոխման 9 դեպք․ 22,7 կգ քաշով

ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը։

Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցների կողմից առավել ռիսկային չվերթերի ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են ՀՀ-ից առանց հայտարարագրման ոսկյա շղթաների արտահանման դեպքեր։  

Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կանխվել է ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ից երրորդ երկրներ` հիմնականում Թուրքիա և ԱՄԷ, ոսկու ապօրինի տեղափոխման 9 դեպք` ընդհանուր 22,7 կգ քաշով։ Իրավախախտման առարկա հանդիսացող մեկ ոսկյա շղթայի քաշը տատանվում է 2,5 կգ-ի սահմաններում, իսկ արժեքը հասնում է 52 մլն դրամի։

Փաստերի առթիվ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մտահոգված ենք Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դեմ ուղղված բռնությունների կապակցությամբ․ ԱԳՆ

Հաջորդը

Դպրոցներում ռազմահայրենասիրական դասընթացի դադարեցման մասին որևէ խոսք չկա․ ԿԳՄՍ նախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Նոր Հայաստան՝ ռուս-թուրքական սեպ, արևելք-արևմուտք բուֆեր

Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, 2020 թվականի դառը պարտությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմում, Ռուսաստանի անպատասխանատու պահվածքը, ինչպես…
Դիտել

Քննարկվել են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանն ուղղված հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանն…
Դիտել

Իրանի հետ գործակցությունը մեծապես կարևորվում է նաև միջին մասնագիտական ու արհեստագործական ուղղություններով. Նարեկ Մկրտչյան

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԻԻՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share