Կառավարությունը աննախադեպ որոշում է կայացրել ԱԻ նախարարության մասով

Այսօր՝ հուլիս 14-ին, Կառավարության նիստում կայացվեց աննախադեպ որոշում ԱԻ նախարարության մասով։ Գործադիրը 1 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամ հատկացրեց գերատեսչությանը։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նախարարը նշել է, որ այդ հատկացումով թարմացվելու է Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոպարկը՝ ձեռք բերելով 6 տոննա ջրի տարողությամբ ավտոբաքեր, փրկարարական գույքով համալրված արագ արձագանքման ավտոմեքենաներ, բարելավելու է Երևանի թիվ 2, թիվ 7, թիվ 9, թիվ 11 ՀՓՋ-ների, Սևանի, Ամասիայի, Մարտունու, Վանաձորի, Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանները, Եղվարդի ՀՓՋ-ի ավտոկայանատեղի կապիտալ նորոգում: Արդյունքում թվով 7 հրշեջ ավտոբաքերի համալրումով կարդիականացվի և կթարմացվի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ ավտոպարկի 12,1%-ը, իսկ թվով 12 արագ արձագանքման ավտոմեքենաների համալրումով՝ հրշեջ-փրկարարական ջոկատների արագ արձագանքման ավտոմեքենաների ավտոպարկի 20,7%-ը:

Ավտոպարկի արդիականացման և թարմացման արդյունքում կկրճատվի հրդեհների և արտակարգ դեպքերի արձագանքման ժամանակահատվածը, հրդեհի վայր կհասցվի զգալի քանակի հրդեհաշիջող նյութ, կնվազի վառելիքաքսուքային նյութերի ծախսը, կնվազի արտակարգ իրավիճակներից և հրդեհներից մարդկային զոհերի քանակը, նյութական և մշակույթային արժեքների կորուստները (բնակչությանն ու պետությանը պատճառված վնասի չափերը):

Ծրագրի իրականացման արդյունքում Սևանի, Ամասիայի, Մարտունու, Տավուշի Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատների, ԱԻՆ վարչական համալիրի 2-րդ մասնաշենքի անձնակազմը կապահովվի ծառայության անցկացման համար անհրաժեշտ կոմունալ-կենցաղային և շենքային պայմաններով, իսկ Եղվարդի ՀՓՋ-ն կկարողանա իրենց ամրացված և բացօթյա կայանված հրշեջ-փրկարարական տեխնիկան պահել փակ և տաքացվող ավտոկայանատեղերում, ինչը կերկարացնի այդ տեխնիկայի շահագործման (ծառայության) ժամկետները և կնվազեցնի ձմեռային սեզոնում բացօթյա կայանված տեխնիկայի մարտունակ վիճակում պահպանման ու տեխնիկական վիճակի ամենօրյա ստուգման համար պահանջող վառելիքային ռեսուրսների ծախսը:

Վերոնշյալ շենքերի կապիտալ վերանորոգումից հետո ԱԻ նախարարությունը կունենա ամբողջովին վերանորոգված ՀՓՋ-ներ և շենք-շինություններ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մհեր Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հաջորդը

ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրներում ամփոփել են ինքնագլոր վարելու հետևանքով գրանցված վնասվածքները

Առնչվող նյութեր
Դիտել

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորած…
Դիտել

Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծանր է

Շուշիում հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձանց երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` ծանր։ Այս մասին հայտնում…
Դիտել

Հայտնաբերվել են բազմաթիվ ժամկետանց և բորբոսապատ մթերքներ

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ «անվտանգ սննդամթերքը» պետք է պահպանի մակնշման մեջ ներկայացված իր սպառողական հատկությունները, իսկ ժամկետի…
Դիտել

Վան Գոգի նկարը Փոլ Ալենի հավաքածուից աճուրդում վաճառվել է ռեկորդային 117 միլիոն դոլարով

Վինսենթ Վան Գոգի (1853 – 1890) «Մրգի այգի՝ շրջապատված կիպարիսներով» նկարը՝ ամերիկացի ձեռնարկիչ, Microsoft կորպորացիայի համահիմնադիր Փոլ Ալենի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share