Կառավարությունը հաստատեց «Արագած» ներդրումային ծրագիրը

Գործադիրը հավանություն է տվել «ՌԻԴ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին: Ծրագրով սկզբնական շրջանում նախատեսվում է հիմնել 300 փոքր ֆերմա, որտեղ կներգրավվեն երիտասարդ ընտանիքներ, կնախաձեռնվեն համապատասխան ուսուցման ծրագրեր, կկազմակերպվի ստացված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի իրացումը: Աշխատանքի դիմաց ֆերմերներն ստանալու են աշխատավարձ: Նման մոտեցումը կնպաստի ՀՀ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի կենտրոնի ստեղծմանը՝ մշտապես զարգացման հնարավորություններով: Ծրագրով նախատեսված է ամառային և ձմեռային հանգստավայրի կառուցում: Իսկ ջրամբարի կառուցումը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը՝ մեծացնելով ոռոգվող հողամասերի մակերեսները: Նախատեսված է համայնքի բնակչությանը ոռոգման ջուրը տրամադրել անհատույց, ինչը կլուծի նաև համայնքի բնակիչների համար արդիական սոցիալական խնդիրները:

Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 1,112 նոր աշխատատեղ: Կկառուցվեն ՀՀ-ում նախադեպը չունեցող լեռնադահուկային սպորտային ենթակառուցվածքներ (Միջազգային լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի (FIS) ստանդարտներին համապատասխանող շուրջ 30 կմ սահուղիներ, ճոպանուղի, լեռնադահուկային կանգառներ): Ծրագրի իրականացման դեպքում սկզբնական փուլում նախատեսվում է 236 797 արտաքին և 199 339 ներքին զբոսաշրջային մուտքերի ապահովում: Ընկերությունը պատրաստակամ է առաջիկա հինգ տարիների ընթացքում իրականացնել մոտ 93 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում: Ընկերության կողմից առաջիկա տասը տարիների հարկային մուտքերը պետբյուջե կկազմեն մոտ 34,8 մլրդ դրամ, իսկ գույքահարկի գծով հատկացումները համայնքային բյուջե` մոտ 5,34 մլրդ դրամ: Արդյունքում՝ Արագածոտնի մարզի Արագած և Վարդենուտ գյուղերի շրջակայքում կստեղծվի նոր ավան համաշխարհային մակարդակի գյուղատնտեսական համալիրով ու ամառային և ձմեռային հանգստավայրով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ «Արագած» լեռան լանջին լեռնադուհակային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ստեղծումը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին: «Նախագծով 4400 հա տարածքի վրա ստեղծվելու է, կարելի է ասել, նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, նրանց կից հյուրատներ: Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որ գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն: Այնտեղ կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ ճոպանուղու 5 գծով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն: Կառուցվելու է 25 հազար 260 քմ ճանապարհ և 104 հազար 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ: Ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով ծրագրին՝ փոխվարչապետը Տիգրան Խաչատրյանը նշել է, որ դրա գնահատումը պետք է իրականացվի խոշոր 4 աուդիտորական ընկերություններից մեկի կողմից: Ըստ փոխվարչապետի՝ եթե 4-րդ տարվա ավարտին փաստացի կատարված ներդրումները չգերազանցեն 20 մլրդ դրամը, ապա փաստացի կատարված ներդրումների պակաս չափի նկատմամբ նախատեսվել է որոշակի ֆինանսական տուգանային միջոց: «7-րդ տարվա ավարտին ծրագիրն իր բոլոր 4 բաղադրիչներով պետք է ավարտված լինի: Եթե այդպես չլինի, ապա ներդրողը կամ պետք է հրաժարվի այն վարձակալված տարածքների նկատմամբ իրավունքից, որը կառավարությունը սահմանափակում ու տրամադրում է իրեն, կամ պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարել տարեկան 500 մլն դրամ, որ շարունակի պահպանել իր վարձակալության իրավունքներն այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտել բոլոր 4 բաղադրիչներով խոստացած ներդրումները»,- ասել է փոխվարչապետը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ժամանել է Բեռլին (տեսանյութ)

Հաջորդը

Բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը կալանավորվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Գերիների ազատ արձակումը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ․ Փաշինյան

Վագիֆ Խաչատրյանի, Ադրբեջանում պահվող մյուս գերիների ու պատանդների ազատ արձակումը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ․ հայտարարել է…
Դիտել

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը Կովկասի համար նոր հնարավորություններ կստեղծի. Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին․ «Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորումը նոր…
Դիտել

Կոկաինի գործով հետախուզում է հայտարարվել Միհրան Պողոսյանի նկատմամբ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share